ԱՆցած շաբաթ Nirvana հանրահայտ ռոք խմբի մենակատար Կուրտ Կոբեյնի մահվան մասին նոր դոկումենտալ ֆիլմ դուրս եկավ Soaked in Bleach (թարգմ. Թաթախված Սպիտակեցնողի մեջ, Bleach- 1989 թվին լույս տեսած Nirvana-ի ալբոմի անունն է): Ֆիլմը նկարահանված է դետեկտիվ Թոմ Գրանտի անունից, ով պնդում է, որ հանրահայտ ռոք երաժիշտը ինքնասպան չի եղել: Նա բերում է որպես փաստարկներ մենակատարի կնոջ` հայտնի փանք-ռոք երգչուհի Քորթնի Լավի հետ ունեցած իր խոսակցությունների ձայնագրությունը: Ֆիլմում խոսում են նաև մի շարք բժշկական փորձաքննության մասնագետներ, ում կարծիքով Քոբեյնի մահը շատ արագ են ճանաչել ինքնասպանություն ու նախ պետք էր իրականացնել պատշաճ հետաքննություն: Ինչևէ այս ֆիլմը հաստատ կգտնի իր երկրպագուներին, քանի որ 20 տարի անց շատերին հանգիստ չի տալիս Քոբեյնի ինքնասպանության մասին միտքը: Ավելի հեշտ է հավատալ նրա կնոջ կազմակերպած դավադրությանը, քան նրան, որ իր ժամանակի հասարակության ձայնը համարվող մեկը հոգնեց իր դերից ու իր վրա դրված պատասխանատվությունից: Որքան անգամ էլ հերքվեն նրա սպանության մասին պատմությունները, միևնույնն է սա արդեն դարձել է ժամանակակից միֆոլոգիայի մաս ու ոչինչ չի կարող այն քանդել` անգամ ամենահավաստի փաստերը: ԱՅնպես որ մնում է ևս մեկ անգամ ցավակցել Քոբեյնի կնոջը` ամուսնուն այդքան վաղ կորցնելու համար ու նրա, ով հասարակությունը նրան երբեք թույլ չի տա դրա մասին մոռանալ, կամ գոնե թողնել այդ կյանքի դրվագն անցյալում: