Համացանցում է հայտնվել Քոնան Օ’Բրայենի շոուի նոր թողարկումը, որին հյուրընկալվել են ArmComedy-ի հաղորդավարները՝ Նարեկ Մարգարյանը և Սերգեյ Սարգսյանը։
Տղաները Քոնանին հայերեն նոր բառեր են սովորեցրել, ինչպես օրինակ`«քոռանամ ես», «մեռնեմ բոյիդ», «գլուխ հարդուկել» և այլն, նաև խոսել Հայաստանի կառավարության գնած՝ «թանկարժեք» զուգարանների մասին։
Քոնանը նշել է, որ նման արտահայտությունները բավականին տարօրինակ են հնչում, իսկ Սերգեյը նրան խորհուրդ է տվել ճիշտ տոնայնությամբ դրանք արտասանել: