| 
			 «Ժողովուրդ»-ը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցության երկու պատգամավորների` Հայկ Սարգսյանի և Անդրանիկ Քոչարյանի միջև հարաբերությունների լարվածությունը երեկ իր պիկին է հասել: Բանն այն է, որ երեկ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը և ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը պետք է ներկայացնեին երկու կառույցների 2026 թվականի պետական բյուջեն. քննարկումը փակ դռների հետևում պետք է կայանար: *** «Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի եւ անդամ Հայկ Սարգսյանի միջեւ երեկ «դեբոշ» է եղել՝ «2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ։ Փակ քննարկման ժամանակ, որին մասնակցել են նաեւ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, Պնախարար Սուրեն Պապիկյանը, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը եւ կառավարության այլ անդամներ, կրքերը թեժացել են, երբ Հ․ Սարգսյանը դիմադրել է եւ չի կատարել Քոչարյանի պահանջը` հեռացնել իր նոութբուքը։ Քոչարյանն ասել է՝ եթե հեռախոսները հավաքում եւ տեղադրում են հատուկ չգաղտնազերծվող սարքում, ապա, նույն տրամաբանությամբ, սենյակում նոութբուք էլ չպիտի լինի, սակայն Սարգսյանը հակադրվել է, փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին, թե վարչապետի հետ հանդիպմանն էլ է իր նոութբուքով գնում: Սակայն նիստը վարողն անդրդվելի է մնացել եւ պնդել է պահանջը։ Միջամտել է Մխիթար Հայրապետյանը՝ միանալով Քոչարյանի պահանջին, ինչից հետո միայն Սարգսյանը դուրս է եկել սենյակից եւ վերադարձել առանց նոութբուքի: ՔՊ-ում ասում են, որ սույն անձանց հարաբերությունները լարված են: Հայկ Սարգսյանը կարծում է, որ Քոչարյանն է իշխող թիմին այնպես «եփել», որ մերժեն իր հեղինակած նախագիծը՝ փողով բանակից ազատվելու, ավելի ճիշտ՝ կարճ ժամկետով ծառայելու վերաբերյալ։ Պատգամավորը փորձել է վերջերս նորից այդ նախագիծը փոքր-ինչ ձեւափոխված օրակարգ բերել, սակայն ՔՊ-ում կրկին դիմադրել են: Հայկ Սարգսյանը խնդրել է Պապիկյանին, որ այն ներկայացնի Փաշինյանին, ու հիմա սպասում է պատասխանի։  | 
		
Քոչարյան-Սարգսյան հարաբերությունները երեկ խիստ լարվել են
      
      
      
      
        Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
      
      
      Tweet
    
    
      
  
  Մամուլ далее
            
            далее
            
            далее
            
            далее
            
            далее
            
            далее
            
            далее
      

