Քաղաքագետ Գագիկ Համբարյանն անդրադառնալով Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյանի խոսքին, ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շատ ճիշտ ես արել ու մեծ պատվի ես արժանացրել նրան, քանի որ քո նման խայտառակ ու եսիմինչ կերպարի կողմից ընդունվելն անարգանք է ՀԱԵ֊ի առաջնորդի գամար...
Ազզզզզզ, դու Արամով զբաղվի ու նրա նմանին ընդունի... Դուք նույն մաստի ու մակարդակի եք...»։
«Եթե ուզում եք իմ անձնական կարծիքն ու մոտեցումն իմանաք, ասեմ, որ ես երբեք կաթողիկոսին որպես կաթողիկոս չեմ ընդունել: Էդ էն կաթողիկոսն է, որի ընտրվելու առաջին իսկ բառերը եղել են՝ հոկտեմբերի 27 է եղել ԱԺ-ում»,- լրագրողների հետ զրույցում ասել էր Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը: Նա խոսել էր նաև, իր խոսքով ասած, «բիզնեսմեն տերտերների» մասին: |
Դիտեք նաև՝
«Միանալո՞ւ եք վեհարանն «ազատելու» Փաշինյանի նախաձեռնությանը»,- դիմելով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանին՝ հարցրեցին լրագրողները: Պաշտոնյան ասաց, որ ինքը քաղաքական թիմի անդամ է ու բոլոր նախաձեռնություններին միանալու է. «Մենք հարցադրում ենք արել՝ ունի վեհափառը երեխա, թե ոչ, հարցին պատասխան չենք ստացել, հերքում չենք ստացել ու ըստ կանոնագրքի, նա իրավունք չունի լինել կաթողիկոս»: |