Ամերիկաբնակ երգիչ Արման Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հանգուցյալ երգչուհի Էլվինա Մակարյանի լուսանկարը` գրելով հետևյալը.
«Քո ծնունդը մեծ նվեր էր…Այսօր միակ և անկրկնելի Էլվինա Մակարյանը կդառնար 65 տարեկան: Էլվինայի պես հոգի ունեցող մարդիկ ուղարկված են մեզ որպես նվեր: Մարդիկ գալիս և գնում են, բայց նման հոգի ունեցողները երկնքում ոսկե շղթան են դառնում, որը երբեք չի կորցնում իր փայլը` դառնալով էլ ավելի պայծառ»: