▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Քո ասածը բ...ի տղություն ա». Բնակիչը բողոքում է «լույսի մարդից» ու իրեն ներկայացված հոսանքի հաշվից

Այս օրերին Asekose.am-ը բազմաթիվ նամակներ է ստանում ընթերցողներից, որոնք իրենց  կասկածը, բողոքն ու մտահոգությունն են հայտնում  կոմունալ վճարումների` հատկապես էլեկտրաէներգիայի և գազի` հունվար ամսվա համար բնակիչներին ներկայացված հաշիվների վերաբերյալ: 

Նամակներից մեկը, որի հեղինակը  Նոր Նորքի 2-րդ զանգվածի,  Ստեփանյան 5 բն. 33 հասցեի բնակիչ, լրագրող և պրոդյուսեր Տիրան Հայրապետյանն է, ներկայացնում ենք առանց խմբագրման ու մեկնաբանության` միաժամանակ նշելով, որ պատրաստ ենք հարթակ տրամադրել նաև հակառակ կողմին:

Ձեզ դիմելու առիթը զուտ կենցաղային է: Պարզապես դրանից ես շատ-շատ վիրավորվեցու ու որոշեցի դիմել բոլորին, որպեսզի այս մասին խոսվի, լուսաբանվի, ինչու ոչ լուծում տրվի: Քանզի այն վերաբերում է բոլորիս, գուցե նաև պատահել է շատերից հետ:

Խոսքս մեր շատ սիրելի տեսուչներն են, ու իրենց կատարած ֆոկուսները, տվյալ դեպքում Էլեէկտրաէներգիայի սպասարկող տեսուչը՝ Լույսի Մարդը:
Բանն այն է, որ հանգամանքների բերումով ես այժմ մենակ եմ ապրում վերը նշված հասցեում, և իմ օգտագործած էլեկտրաեներգիայի վարձը միջինում կազմում է 3-4000 դրամ:

Բնականաբար ամառներն ավելի քիչ, իսկ ձմեռներն ավելի շատ, գուցե նաև կրկնակի: 
Տաքացնում եմ տան միայն 1 սենյակը, 3 ձողանի տաքացուցիչի միայն 1 ձողով: Աշխատանքի բերումով ամսվա 15 օրը, օրական 12 ժամից ավելի տանը չեմ լինում, մյուս օրերին բնականաբար տարբեր առիթներով դուրս եմ գալիս տանից, միշտ անջատելով տաքացուցիը: Սրան կարող ենք գումարել հիգոնիայի և այլ նպատակների համար տաքացվող ջրի վրա ծախսված էնէրգիան, ինչի մասին պատկերացում կտա ծասածս ջրի քանակը (ամսական 1000դր): Իհարկե գումարում ենք ամսական 3-4 անգամ միացվող լվածքի մեքենան, սառնարանը, որն ի դեպ մոտ 15 օր անջատված էր եղել հունվար ամսին, հաշվի ենք առնում այն, որ բոլոր տեղերում վառվում են էկոնոմ լամպեր, ու կարծես որոշակի պատկերացում ենք կազմում: Այս ամենն իհարկե բավականին հստակ արտացոլում է իմ դեկտեմբեր ամսվա մուծածի վրա, այն կազմել է ընդհամենը 6000 դր.: 

Իսկ հունվար ամսվա համար մեր ամենաարդար տեսուչը որոշել է մի կարգին փող շինել իմ ու իմ նմանների հաշվին և ուշադրություն, գրանցել է ուղիղ 34786 դր.: 

Վստահ եմ` Դուք էլ մտածեցիք, որ սանձարձակությունը սահմաններ չունի: 

Բանն այն է, որ նմանատիպ բայց ավելի փոքր մասշտաբներով լկտիություն կրկին էլեէկտրաէներգիայի տեսուչը իրեն թույլ էր տվել 2015-ի դեկտեմբեր ամսին: Ես նրան հրավիրեցի և շատ մարդկային խնդրեցի, որ այլևս իմ հաշվին չհարստանա, որովհետև ես թալանով չեմ ապրում ու ինձ համար հեշտ չի աշխատավարձով ապրելը: Ի պատասխան դրա նա տվեց տղայական պատասխան.

- Քո ասածը բ...ի տղությունա, ու ես ինձ թույլ չեմ տա ըտենց բան:

Պատկերացրեք, ես նույնիսկ ամաչեցի իրեն կանչելու համար:

Ինչևէ պատկերը վերջնական տեսքի բերելու համար զանգեցի մորաքրոջս տղային, ում տանը փոքրիկ կա, և նրանք ստիպված են տանը 2 հատ 3 աչքանի տաքացուցիչ միացնեն շուրջօրյա, գումարած 3 հոգու ծախսերը՝ լվածք, ֆեն, արդուկ և այլն:

Զանգահարեցի մեր տարածքը սպասարկող բաժնի պետ՝ Պրն, Եղիազարյանին: Նա չգիտես ինչու 99%-ով համոզված է, որ իր տեսուչը հրեշտակ է, իսկ մենք, հասարակ ժողովուրդս ջեբկիր թալանչի ենք դուրս գալիս: Պրն, Եղիազարյանը խոստացավ, որպեսզի երկուշաբթի՝ փոտրվարի 13-ին մարդ ուղարկի հաշվիչը ստուգելու համար: Վստահ եմ հաշվիչի վրա թերություն չի հայտնաբերվի, ինչևէ ուրախ կլինեմ:

Ձեր լրատվամիջոցից որպես հայրենասեր քաղաքացի, որպես արտագաղթելու մեծ հնարավորություններ ունեցող ու չարտագաղթած Հայ խնդրում եմ որոշակի ընթացք տաք այս ամենին: Ցանկանում եմ, որ իմ օրինակով գոնի կես տոկոսով քչանա այն սանձարձակությունն ու անպատժելիությունը, որի մաւշտաբներն ավելանում են երկրաչափական պրոգրեսիայով: 
Հավատացեք, ես ուզում եմ իմ և Ձեր երեխաներին արդար երկիր ժառանգել:


Հ.Գ.

Ի սեր Աստծո, ոչ մի կերպ չեմ ցանկանում համեմատության նշույլ անգամ գտնել երևույթի հետ, բայց այս ամենն ինձ հիշեցնում է թուրքերի պատասխան գործողությունները հայկական հարցի վերաբերյալ: Երբ մենք ասում ենք հարյուր հազարավոր փաստեր ունենք, մի ամբողջ ինստիտուտ է գուրծում այս հարցի համար, թուրքերն ասում են, - եկեք պատմաբանների խորհուրդ հրավիրեք:

Ես պատռվում եմ մեջտեղից ասում եմ, եղբայր ես մի ավել շոր եմ հագնում, անջատում եմ անիմաստ վառվող լույսերը, նույն ձևով գուցե և պակաս հոսանք եմ ծախսել, իսկ իրենք ասում են մարդ կուղարկենք հաշվիչը ստուգելու ու լկտիաբար մոտ 6 անգամ ավելի գումար գրում իմ վրա: 
Ես դժվարանում եմ էդ տեսակին Հայ անվանել:
Շնորհակալ եմ նախապես ամեն ինչի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее