▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քո ասած «լայք հավաքողը» կարող է այնպես անել, որ քո մասին կայքերը հիշեն ու քեզնից հարցազրույց վերցնեն

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Էրիկը, life.panorama.am կայքի հետ զրուցում, անդրադառնալով իմ խոսքերին (մեծամտություն չլինի, բայց ես եմ իրան հիմնականում մեղադրել ու պատասխանից երևումա, որ ինձա ասում), ասել է. ««Ես արդեն վաղուց նման հիմար ու սադրող նյութերին չեմ պատասխանում, որովհետեւ դրանք գրվում են լայք հավաքելու համար, իսկ ես չեմ ուզում, որ իմ հաշվին որեւէ մեկը լայք հավաքի: Ես չեմ ընկնում նման անիմաստ էջերի հրապարակումների հետեւից: Եթե ինչ-որ ռեալ մեկը կանգնի իմ դիմաց ու խոսի, ես պատրաստ եմ նրան պատասխանել»»։
Հարգելի Էրիկ քո ասած «քո հաշվին լայք հավաքողի» լայքերը 5 տարվա ընթացքում երբեք չի պակասել։
Քո ասած «լայք հավաքողը» ունի 18 հազարից ավել հետևորդ։
Քո ասած «լայք հավաքողը» կարա նենց անի, որ քո մասին կայքերը հիշեն ու քեզնից հարցազրույց վերցնեն։
Քո ասած «լայք հավաքողը» ֆեյսբուքյան ամենահայտնի ֆեյքնա, որի մասին գիտեն ու փնտրում են, հայկական շոուբիզի մեծ մասը ու շատերի հանդիպման առանցքային թեման քո ասած «լայք հավաքողնա»։
Իսկ ինչ վերաբերվում է դեմ առ դեմ խոսելուն, եթե ես քեզ վիրավորած լինեի նաղդ կգայի դեմ առ դեմ խոսելու հետդ ու իմ ասածների համար պատասխան տալու, բայց ես քեզ արդարացի քննադատում եմ (մարդկանց կարծիքը դա վկայում է) ու կարաս դուխով դու էլ քո փայ քննադատությունը անել։
Իսկ այժմ ես նորից եմ կրկնում այն սիրված երգիչ Էրիկը, որ կար, «իքս ֆակտորի» շնորհիվ արդեն գոյություն չունի, մերսի կասես Անդրեին ու մասնակիցներիցդ մեկին։
Էսքանը։
Հ.Գ. Էտ «լայք հավաքողն էլ» քո պատասխանի կարիքը վապշե կարիքը չունի։

Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее