▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քննություն է տարվում «օրենքով գող» Օշականցի Գևորիկի սպանությունը նախապատրաստող անձանց հայտնաբերելու ուղղությամբ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 29-ին Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերով գլխավոր վարչությունում ՀՀ քր. օր.-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով հարուցվել է քրեական գործ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այն հարուցվել է Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ, հանցագործ աշխարհում հայտնի «օրենքով գող» Օշականցի Գևորիկ մականվամբ Գևորգ Մելիքյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու փաստով:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննչական վարչությունում վարույթ ընդունելու մասին որոշում է ընդունվել:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այս տարվա ապրիլին մի խումբ անձինք նախապատրաստել են Գ. Մելիքյանի սպանությունը, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее