▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քննություն չեք հանձնի. Փաշինյանը խմածության պատճառով վարորդական իրավունքից զրկված քաղաքացիներին «գործարք» առաջարկեց

Քննություն չեք հանձնի. Փաշինյանը խմածության պատճառով վարորդական իրավունքից զրկված քաղաքացիներին «գործարք» առաջարկեց
 

«Հիմա ձեր վարորդական իրավունքները 1 տարի անց հենց վերականգնվեն, քննություն չեք հանձնի, բայց այդ տարվա համար տվյալ վարորդներին տրվում է 6 բալ` 13-ի փոխարեն։ Այդ մեկ տարվա ընթացքում վարորդական իրավունքից չզրկվելու դեպքում հաջորդ տարի կրկին կունենաք 13 բալ։ Կա մի բայց. եթե այդ բալերն ինչ–ինչ պատճառներով զրոյանան, ապա այլ տարբերակ չկա, քան քննություն հանձնելը»,– ասաց ՀՀ վարչապետի թեկնածու Փաշինյանը։



Վարորդական իրավունքից զրկված անձանց համաձայնությունը ստանալով` նա ընդգծեց` հարցը կդնեն հանրային քննարկման։
 
Ավելի վաղ քարոզարշավի ընթացքում իրեն մոտեցած նույն մարդկանց Փաշինյանն ասել էր, որ այս հարցով զրուցել է ՀՀ ՆԳ նախարարի հետ ու փորձել հասկանալ, թե օրենսդրությամբ անձամբ ինքն ինչպես կարող է հարցին լուծում տալ։ Պարզվել էր` օրենքով չկա ուրիշ տարբերակ, քան գնալ և 1 տարի անց կրկին քննություն տալ ու վարորդական իրավունքը վերականգնել։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее