▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քննչականը մտել է նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի «Կիլիկա» գործարան

Պայթյունավտանգ իրավիճակ՝ «Կիլիկիա» գործարանում․ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի բիզնեսի շուրջ քննչական գործողություններ են։

ԱրմԼուր-ը գրում է, որ իրավապահ մարմիններից ահազանգ է ստացել, որ ՀՀ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող «Կիլիկիա» գործարանում ուրբաթ օրը ՀՀ քննչական կոմիտեի ՊԵԿ քննչական վարչությունը քննչական գործողություններ է իրականացրել և ողջ գործարանը փակել։

Ըստ տեղեկությունների՝  Քննչական կոմիտեի ՊԵԿ քննչական վարչությունը գործարար Հակոբ Հակոբյանին արդեն իսկ 450 միլիոն դրամի տուգանք է նշանակել։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ գործարարը հրաժարվել է վճարել տուգանքը՝ պատճառաբանելով․ «Ի՞նչ սխալ բան եմ արել և ի՞նչ հիմքով պետք է այդ գումարը վճարեմ»։

Սկզբնաղբյուրը նաև գրում է, որ նկարահանող խմբի ներկայությամբ գործարանի փակ դռները բացվել են, սակայն պետք է նշել, որ ՊԵԿ քննչական վարչությունում դեռևս 2021 թվականից քննվող քրեական գործ կա, որի մասին միայն հիմա՝ 4 տարի անց, հիշել են։

Հիշեցնենք, որ 2018-ին Նիկոլ Փաշինյանն այցելել էր Հակոբ Հակոբյանին պատկանող գարեջրի մեկ այլ  գործարան, որը գտնվում է Դիլիջանում։

Հավելենք, որ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանն, այս առիթով, գրել է․ 

«Սոված հեղափոխականները երբեք չեն կշտանում...

ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանն իմ ճանաչած ամենահամեստ, ամենաաշխատասեր ու օրինակելի գործարարներից է: Ես բացառում եմ Հակոբի կողմից որևէ լուրջ օրինախախտում՝ հարկային պարտավորությունների կամ այլ մասով:

Մեր գործարարները ուշ հասկացան կամ դեռ չեն էլ հասկացել, որ Նիկոլը, քաղաքական ընդդիմությանը չեզոքացնելուց հետո, անխուսափելիորեն գնալու էր ավտորիտար ռեժիմի բյուրեղացման ճանապարհով: ԶԼՄ-ները, համալսարաններն ու քաղաքացիական հասարակությունը սեփական դուքյանի վերածելուց զատ, գնալու էր նաև սեփականության վերաբաշխման ու հարձակվելու էր բիզնեսի վրա:

Սոված «հեղափոխականները» չեն կշտանում... երբեք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее