▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քննարկվում է «6-րդ զգայարան»-ի հետագա գործունեության հարցը. Մերի Մակարյան

Life.panorama.am-ը գրում է. Օրեր առաջ դերասան, հումորիստ Վաչե Թովմասյանը, ով այս շրջանում նկարահանվում է «Քարե դարդ» սիթքոմում, իր ֆեյսբուքյան էջում «Քարե դարդ»-ի տաղավարից դերասանուհի, հաղորդավարուհի Մերի Մակարյանի հետ լուսանկար է հրապարակել: Այս լուսանկարը վերջին օրերին շատերին ստիպել է կարծել, թե Մերի Մակարյանը այսուհետ նկարահանվելու է «Քարե դարդ»-ում: Կապ հաստատեցինք դերասանուհու հետ՝ ճշտելու նշված լուրի իսկությունը:

«Իրականում շատ ուրախ եմ, որ անդրադարձել եք այս լուսանկարին, քանի որ Վաչեի այդ քայլից հետո իսկապես շատերը կարծում են, թե ես «Քարե դարդ»-ի հերոսուհիներից մեկն եմ լիենլու: Իհարկե, պետք է հերքեմ այդ լուրերը, այդ լուսանկարն արվել է ամանորյա նկարահանումների ժամանակ, որը միայն վերջերս Վաչեն հրապարակեց: Այնպես որ, ես «Քարե դարդ» սիթքոմում չեմ նկարահանվում»,- պատասխանեց Մերի Մակարյանը:

Անդրդառնալով առաջիկա պլաններից՝ Մերին նշեց.

«Այս պահին սպասում եմ փետրվարի 4-ին կայանալիք «Զգուշացեք, կանայք են» ֆիլմի պրեմիերային, որտեղ ես էլ եմ նկարահանվել: Իսկ մնացած ծրագրերը դեռեւս քննարկման փուլում են, մի նոր աշխատանք է սպասվում, որի մասին հստակ որեւէ բան ասել չեմ կարող, քանի որ դրա իրավասությունը չունեմ»:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее