▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔԿՀ աշխատակցուհու մոտից ներարկիչ են հայտնաբերել

Բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել քրեակատարողական հիմնարկի աշխատակցի մոտ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց հայտնաբերելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

Այսպես, նախաքննության ընթացքում ձեռք բերված տեղեկություններով պարզվել է, որ 2017 թվականի հուլիսի 20-ին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի տնտեսական ապահովման բաժնի աշխատակցուհի Հ. Շ.-ի անձնական զննությամբ վերջինիս մոտ հայտնաբերվել է ներարկիչ` լցված սեւ գույնի հեղուկով: Համաձայն նյութագիտական փորձաքննության եզրակացության` ներարկիչում եղած 23.75 գրամ հեղուկը տնայնագործական եղանակով պատրաստված առանձնապես խոշոր չափերով «ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոց է:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее