▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՔԿ ղեկավարը պետք է պաշտոնազրկվի ու զրպարտության համար դատապարտվի». Բագրատ Սրբազան

«Ես հայտարարություն ունեմ անելու և պիտի խնդրեմ, որ չընդհատեք»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 6–ին, Բագրատ Սրբազանի և մյուսների գործի քննության ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Ես ամբողջ գոյությամբ և էությամբ նախ պատասխանատու եմ երկնքի առջև, այս դատարանից ավելի վեր դատավորի առջև, մեղադրողների առջև, հանրության առջև, նաև` այս դատարանի առջև։
Երեկ քննչական կոմիտեի ղեկավարը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հետևյալ հայտարարությունն է արել, որ, իբր, իմ ձեռքով գրված կա արձանագրություն ահաբեկչության պլանավորում։ Հիմա ես պաշտոնապես ասում եմ՝ եթե նման որևէ արտահայտություն կա արձանագրված որևէ տեղ, իմ ձեռքով կամ որևէ մեկի ձեռքով այստեղ ներկա գտնվողներից, ես պատրաստ եմ այս դատարանի առջև առանց հետաձգելու, առանց քննության, առանց որևէ ապացույցի ծայրագույն պատիժը կրելու։ Սա ասում եմ` որպես մարդ, որն իր ասելիքի պատասխանատվության գիտակցությունը ունի։
Երկրորդ, իմ իրավունքն եմ պահանջելու, որ քննչական կոմիտեի ղեկավարը անձնապես կամ իր միջնորդներով, ինչպես որ ցանկանում է, մյուս շաբաթ իր այդ արտահայտության պատասխանը տա։ Ես պատրաստ եմ կրելու ծայրագույնը, բայց եթե չկա նման բան, ինքը պետք է պաշտոնազրկվի, իր կոչումից զրկվի և միևնույն ժամանակ զրպարտության համար դատապարտվի պահանջված օրենսգրքի սահմաններում։
Եթե մարդը, որ ուղղակիորեն առնչված է նաև այս գործի հետ, նման հայտարարություն է արել՝ իմ ձեռքով գրված ահաբեկչության պլանավորում, սա ես չեմ կարծում, որ թեթև հայտարարություն է, մանավանդ, հաշվի առնելով, թե ով է արել այդ հայտարարությունը՝ Քննչական կոմիտեի ղեկավար։

Եթե հաջորդ նիստին այդ հարցը չքննվեց, ես պատրաստ չեմ այլևս այս դատարան գալու։ Ի՞նչ միջոցով ուզում եք բերման ենթարկեք։ Ես նաև կոչ կանեմ իմ փաստաբաններին, պաշտպաններին, ոչ միայն իմ, այլ բոլորին, որ ընդհանրապես մերժեն մեզ պաշտպանել, որովհետև սա հանցանքի մասին լրջագույն հայտարարություն է։
Այլևս սա անդուրժել չի կարելի, նա պետք է պատասխան տա դրա համար։ Մեր երկրում անպատասխանատու հայտարարություն անող մարդ պետք է չլինի»,– ընդգծեց Բագրատ Սրբազանը` հավաստիացնելով, որ եթե այս հարցին ընթացք չտրվի, ինքը այլևս չի ներկայանա դատավարություններին:
Սրբազանի խոսքերից հետո դահլիճում ներկաներն սկսեցին ծափահարել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее