ՔԿ շենքից իրեղեն ապացույց ճանաչված 590 000 ԱՄՆ դոլար գողանալու գործով երեք անձ կա ձերբակալված, այդ թվում՝ ՊԵԿ պաշտոնյա։
Փաստինֆո»-ի տեղեկություններով, հենց ՊԵԿ պաշտոնյան է, որ Երևանի Սարյանի փողոցից՝ գլխավոր փոստատան շենքի մոտից, իր մեքենայով տեղափոխել գողին։
Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ բացահայտվել է տևական ժամանակ նախապատրաստված և մանրակրկիտ պլանավորված հափշտակության դեպքը, խմբի անդամների ինքնությունները, նրանց դերաբաշխումները, ինչպես նաև հափշտակության մեխանիզմն ու գումարի պահման վայրերը: Արդյունքում` հանցանք կատարած անձինք ձերբակալվել են, իսկ կատարված խուզարկությունների և վարութային այլ գործողությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել է հափշտակված 590.000 ԱՄՆ դոլար գումարի մեծ մասը՝ 578․800 ԱՄՆ դոլարը։ Ձերբակալված անձինք անհերքելի փաստերի ճնշման ներքո տվել են խոստովանական ցուցմունքներ: