▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔԿ նախագահը նույնիսկ չի էլ ուղղում, որ սպանվածը Մերձավանի համայնքապետը չէր․․․

Լրագրող Զարուհի Դիլանյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ 

Պետրոսը մինչև հիմա չգիտի՞ ով է սպանվածը։

Թե բա` Մերձավանի համայնքապետի սպանությունը։ ՔԿ նախագահն էլ չի ուղղում։

Կուզեի՞ք էսպիսի լուրջ դեմքով խոսեիք բանի մասին, որից լավ տեղեկացված չեք։ Էս աչքիս ուրիշ բան են բացահայտել։

Նիկողոս Հովհաննիսյանն էլ գրել է․ 

Պետրոսի մոտ Քննչական Կոմիտեի նախագահն ա հյուրը.

Պետրոսն ասում ա. «սպանվել է Մերձավանի համայնքապետը՝ (Վալոդյա Գրիգորյանի մասին է խոսքը) և այլն, և այլն…. ՔԿ նախագահը նույնիսկ չի էլ ուղղում, որ Մերձավանինը չէր Պետրոսիկ, Փարաքարինն էր։ Այ սենց են բացահայտել իրենք գործը։

Լրագրող Լիա Սարգսյանն էլ գրել է․ 

Մերձավանում տեղի ունեցած սպանությունների նախաքաննությունը դեռ չի ավարտվել, մեղավորների, այլ կերպ ասած՝ բանդայի շրջանակը դեռ չի պարզվել, սակայն ՔԿ նախագահը, Փաշինյանի ուղիղ հրահանգով, շտապել է Հ1-ի եթեր գնալ՝ քաղաքական ենթատեքստը միանշանակ բացառելու պնդումներով:

Թե քննությունը հետո ինչ ընթացք կունենա՝ արդեն պարզից էլ պարզ է: ՔԿ նախագահի հայտարարություններից հստակ է՝ իշխանությունը հասարակությանը մատուցում է նախապես ընտրված «մեղավորի» կերպար, մինչդեռ հանցավոր շղթան դեռևս բացահայտված չէ, բանդայի պարագլուխը կալանավորված չէ:

Ի վերջո, եթե անձնական հաշվեհարդար էր, ինչպես պնդում է Արթուր Պողոսյանը, ապա ինչու՞ սպանվեց նաև քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը:

Մերձավանի ողբերգության զոհերի ընտանիքներն ու հասարակությունը պահանջում են իրական արդարադատություն: ՔԿ նախագահն առնվազն հարցազրույց տալու ժամանակ չպետք է ունենար: Հենց այսպես են աշխատել, որ փետրվարյան դեպքից 7 ամիս անց սպանվեցին անմեղ մարդիկ, ովքեր որևէ առնչություն չեն ունցել Նարեկ Օհանյանի եղբոր՝ Գրիգոր Օհանյանի սպանության հետ:

***

Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվողն ասել է, որ պատճառը վրեժխնդրությունն է. ՔԿ նախագահ

Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքով առնվազն կատարողի մասով դեպքը բացահայտված է։ Այդ մասին Հանրային հեռուստատեսության եթերում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը։ 

«Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվողն ասել է, որ պատճառը 2025 թ. փետրվարի 5–ին տեղի ունեցած դեպքի վրեժխնդրությունն է եղել. ինքը մտերիմ է եղել Գրիգոր և Նարեկ Օհանյանների հետ և իր կարծիքով`, իր ընկերը սպանվել է Վալոդյա Գրիգորյանի մտերիմների կողմից և այդ ամենի մեջ նա մեղադրում է Վալոդյա Գրիգորյանին»,– ասաց ՔԿ նախագահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее