Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Keeping Up With The Kardashians ռեալիթի-շոուի նոր եթերաշրջանը մեկնարկում է սեպտեմբերի 20-ից։ Անոնսից պարզ է դարձել, որ 4-րդ մասը նվիրված է Քարդաշյանների Հայաստան այցին։
Համացանցում հայտնվել է մի հատված, որտեղ Քարդաշյան քույրերը վիճում են Հայաստան կատարած այցի ժամանակ:
Վեճը տեղի է ունենում մեքենայում, որտեղ Քիմն ու Քլոեն խոսում են վերջինիս նախկին ամուսնու մասին: