▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քիմ Քարդաշյանն ու խորթ հայրը դադարել են շփվել

36-ամյա Քիմ Քարդաշյանի ու 67-ամյա Քեյթլին Ջենների հարաբերությունները գնալով վատանում են, որի պատճառը Քեյթլինի վերջերս լույս տեսած ինքնակենսագրական գիրքն է։ 
 
«Իմ կյանքի գաղտնիքները» հուշերում  նախկին սպորտսմենը պատմել է սեռի փոփոխման մասին ու աստղային ընտանիքի հետ հարաբերությունների մասին, մասնավորապես Քրիս Ջենների հետ ամուսնության մասին։ Քրիս Ջեններն այնքան էլ գոհ չէ այդ գրքից։
«Ես երբեք այսքան զայրացած ու հիասթափված չեմ եղել»,-ասել է Քրիս Ջեններն իր հարցազրույցներից մեկում։
Քիմ Քարդաշյանին ևս դուր չէր եկել մոր մասին Քեյթլինի գրառումները։
«Ես ցավ եմ ապրում մորս համար։ Նա այնքան բաների միջով է անցել Բրյուսի համար, իսկ հիմա նա ասում է այդ ամենը․․․։ Ես սրանում իմաստ չեմ տեսնում։ Սա անարդար ու իրականությանը չհամապատասխանող է»,-ասել էր Քիմը Էլեն Դեջեներեսի շոուի ժամանակ։
 
Մեկ այլ հաղորդման ժամանակ էլ Քեյթլինն ասել է, որ արդեն երկար ժամանակ չի խոսել Քիմի հետ։
Նշվում է, ոչ 67-ամյա Քեյթլինն այս տարվա հունվարին կատարել է վիրահատություն ու «ձեռ բերել» կանացի սեռական օրգաններ՝ վերջնականապես ավարտելով սեռափոխման պրոցեսը։
Աղբյուրը՝ Life.panorama.am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее