2015թ․ դեկտեմբերի 5-ին լույս աշխարհ էր եկել Քիմ Քարդշյանի ու Քանյե Ուեսթի երկրորդ երեխան։ Որդու անունը նրանք Սեյնթ են դրել։

Քիմը հայտարարեց, որ երկրորդ հղիությունը շատ ավելի ծանր է տարել, քան առաջինը։ Նա նշեց, որ այլևս չի պատրաստվում հղիանալ, և երկու երեխաները բավական են ընտանեկան երջանիկ կյանքի համար։
Սակայն Քանյեն այլ կարծիքի է։ Նա երազում է մեծ ընտանիքի մասին։ Քանյեն ցանկանում է ունենալ երրորդ երեխան։ Քիմը որոշել է բժշկական միջամտության դիմել՝ ստերջացման նպատակով։ Այդ պարագայում նա այլևս չի կարող հղիանալ։ Քանյեն դժգոհ է կնոջ որոշումից և ցանկանում է մտափոխել նրան։


Քիմի ու Քանյեի միջև լուրջ տարաձայնություններ կան։ Քարդաշյանն ամուսնուն ասել է, որ իր որոշումը վերջնական է։ Այլևս ոչ ոք չի կարող իրեն համոզել հակառակը։
Աղբյուրը` Վերջին Բլոգ