Քիմ Քարդաշյանին ու Քանյե Ուեսթին միլիոնավոր դոլարներ են առաջարկել նրանց որդու՝ Սեյնթի առաջին լուսանկարի համար: Այս մասին հայտնում է TMZ–ը:
Զույգին 2-2.5 միլիոն դոլար են առաջարկել, սակայն նրանք մերժում են բոլոր առաջարկները ու չեն ուզում վաճառել իրենց որդու լուսանկարը:
Ուշագրավ է, որ Քարդաշյանի դստեր՝ Նորթի լուսանկարը առաջին անգամ ներկայացվել է Քրիս Ջենների շոուի ժամանակ, իսկ մի քանի շաբաթից մեկնարկում է Քլոե Քարդաշյանի սեփական շոուն, որի ժամանակ միգուցե ցուցադրվի նաև երեխայի լուսանկարը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին լույս աշխարհ է եկել զույգի երկրորդ երեխան: Ավելի վաղ Քիմ Քարդաշյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար էր տեղադրել, որի միջոցով հայտնում էր, որ նորածնին Սեյնթ (Saint) են անվանակոչել, ինչը թարգմանաբար «սուրբ» է նշանակում: