Ամերիկյան հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի դեմ դատական հայց է ներկայացվել: Բանն այն է, որ Քիմը մի քանի տարի առաջ Sunset Blvd–ում իր ամենագնացով վնասել էր ոմն Ռաֆայել Լինարեսի մեքենան: Վթարը տեղի էր ուեցել 2014-ի մարտին:
Ինչպես նշում է The New York Daily News-ը, Կալիֆոռնիայի բնակիչ Ռաֆայել Լինարեսը Լոս Անջելեսի դատարան ներկայացված հայցում պնդել է, որ երթևեկելու ժամանակ հայազգի հեռուստաաստղն անփութորեն բախվել է իր մեքենային ու վնասել այն: Դրա հետևանքով հայցվորը ստացել է մարմնական վնասվածքներ, որոնք առ այսօր ցավ ու անհարմարություններ են պատճառում իրեն:
Այժմ Լինարեսը ֆինանսական փոխհատուցում է պահանջում կրած մարմնական ու նյութական վնասների համար:
Սակայն Քարդաշյանների ընտանիքին մոտ կանգնած աղբյուրի հավաստմամբ՝ Քիմն ու Ռաֆայելը պայմանավորվել էին ծախսերի մասին ու իրար ձեռք սեղմել վթարի տեղում: