Երեկ Նյու Յորքում կայացել է «Glamour» ամսագրի կողմից կազմակերպած «Տարվա կին» ամենամյա մրցանակաբաշխությունը, որում գլխավոր մրցանակին է արժանացել Քիմ Քարդաշյանի սեռափոխված խորթ հայրը՝ 65-ամյա Քեյթլին Ջենները: Նշենք, որ տարբեր տարիներին «Տարվա կին» անվանակարգում հաղթող են ճանաչվել Վիկտորյա Բեքհեմը, Քայլի Մինոուգը, Քրիստինա Ագիլերան և այլոք:







