Քիմ Քարդաշյանի սեռափոխված խորթ հայրը հեղինակավոր սպորտային մրցանակ է ստացել
Այսօր գիշերը Լոս Անջելեսում տեղի է ունեցել ESPY Awards հեղինակավոր սպորտային մրցանակի հանձնման արարողությունը: Քաջության համար մրցանակի է արժանացել Քեյթլին Ջենները, որն անցյալում հայտնի է որպես օլիմպիական չեմպիոն Բրյուս Ջեններ, հայտնում է korrespondent.net-ը:
Դահլիճում սեռափոխված սպորտսմենին աջակցել են նրա ընտանիքի անդամները՝ Քենդալ և Քայլի Ջեններները, Քիմ և Քլոե Քարդաշյանները: Ջեններին մրցանակը հանձնել է օլիմպիական կրկնակի չեմպիոն Էբբի Վամբախը:
«Իմ կյանքում ես շատ բան եմ արել, բայց հիմա հասկանում եմ, որ հնարավոր է՝ կատարում եմ կոչումս. անցնելով իր հետ պայքարի միջով ամբողջ աշխարհի աչքերի առաջ՝ հնարավոր է, ես կկարողանամ աշխարհ բերեմ հասկացվածություն այդ հարցում: Ինձ համար եկել է ժամանակը անելու լավագույնը, ինչի ես ընդունակ եմ»,- բեմից ասել է Քեյթլինը:
Նրա խոսքով՝ տրանսսեքսուալներն ավելի շատ հարգանքի են արժանի, քանի որ հարգանքը կբերի ավելի կարեկցող հասարակության և ավելի լավ աշխարհի մեր շուրջը:
Խոսքի վերջում մրցանակակիրը դիմել է իր ընտանիքին. «Ամենից քիչը ես ուզում էի վիրավորել իմ ընտանիքից որևէ մեկին: Ես միշտ ցանկացել եմ, որ իմ երեխաները հպարտանան իրենց հորով: Երեխաներ, դուք այնքան շատ բան եք ինձ տվել: Ես այնքան շնորհակալ եմ, որ դուք կաք իմ կյանքում, շնորհակալ եմ»:
Լոս Անջելեսում այս գիշեր տեղի է ունեցել ESPY Awards հեղինակավոր սպորտային մրցանակի հանձնման արարողությունը: Քաջության համար մրցանակի է արժանացել Քեյթլին Ջենները, որն անցյալում հայտնի է որպես օլիմպիական չեմպիոն Բրյուս Ջեններ:
korrespondent.net-ը հայտնում է, որ դահլիճում Ջեններին աջակցել են նրա ընտանիքի անդամները՝ Քենդալ և Քայլի Ջեններները, Քիմ և Քլոե Քարդաշյանները: Ջեններին մրցանակը հանձնել է օլիմպիական կրկնակի չեմպիոն Էբբի Վամբախը:
«Ինձ համար եկել է ժամանակը անելու լավագույնը, ինչի ես ընդունակ եմ: Ամենից քիչը ես ուզում էի վիրավորել իմ ընտանիքից որևէ մեկին: Ես միշտ ցանկացել եմ, որ իմ երեխաները հպարտանան իրենց հորով: Երեխաներ, դուք այնքան շատ բան եք ինձ տվել: Ես այնքան շնորհակալ եմ, որ դուք կաք իմ կյանքում»,- բեմից ասել է Քեյթլինը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet