Քիմ Քարդաշյանի` վերջերս սեռափոխված հայրը, ով իրեն Քեյթլին Ջեններ է անվանում, իր «Ես Քեյթն» եմ ռեալիթի շոու շրջանակներում առաջին անգամ լողազգեստ է կրել և ընկերուհիների հետ լողավազանում հաճելի ժամանակ է անցկացրել: Քեյթլինի խոսքով` լողազգեստն իրեն տրամադրել է Քիմը: Միաժամանակ Քեյթլինը խոստովանել է, որ իրեն թույլ կտա շփվել տղամարդկանց հետ միայն այն ժամանակ, երբ վիրահատությունների շնորհիվ այլևս չի ունենա տղամարդու սեռական օրգան:


