wnews.am-ը գրում է.

Վերջին մի քանի օրվա ընթացքում Քիմ Քարդաշյանն իր միկրոբլոգում հրապարակել էր միանգամից երկու մերկ լուսանկար: Քարդաշյանի լուսանկարները սոցիալական ցանցերում քննարկման թեմա էին դարձել. ոմանք ծաղրում էին, ոմանք էլ՝ բացահայտ դժգոհություն արտահայտում: Դժգոհողների թվում էին նաև հայտնի դերասաններ, լրագրողներ:
«Այսօր Քիմ Քարդաշյանը տեղադրել է մերկ լուսանկար, եթե նա ուզում է մեզ զարմացնել, նա պետք է կուլ տա տեսախցիկը»,- գրել էր Բեթ Միդլերը:
«Ես գիտեմ, որ քո ամուսինը շատ պարտքեր ունի, ուզո՞ւմ ես, ես գնեմ քեզ համար հագուստ»,- գրել էր Փիրս Մորդան:
Քիմը նախ պատասխանել էր մի քանի սարկազմիկ գրառումներով, իսկ հետո մի ամբողջ նյութ էր տեղադրել՝ բացատրելով իր դիրքորոշումը:
Ներկայացնում ենք Քիմի գրառումը:
«Ինձ իսկապես զարմացնում է, որ մարդիկ այդքան անհանգստացած են, թե ով ինչ է անում սեփական կյանքի հետ: Ես թմրանյութ չեմ օգտագրոծում, գրեթե չեմ խմում, երբեք հանցագործություն չեմ կատարել, բայց միևնույն է ինձ համարում են ընդօրինակման վատ օրինակ՝ միայն այն պատճառով, որ սիրում եմ իմ մարմինը: Ամեն ինչ դեռ պտտվում է այն սեքս տեսահոլովակի շուրջ, որը նկարվել է 13 տարի առաջ: 13 տարի: Այո, ես վախեցած էի, ես ամաչում էի, հետո ես որոշեցի դառնալ ավելի լավը: Ինչու ես պետք է անընդհատ պաշտպանվեմ ու բացատրություններ տամ: Դա իսկապես շատ վաղուց էր ու մարդիկ մինչև հիմա խոսո՞ւմ են այդ մասին: Ես նույնը չեմ մնացել այս տարիների ընթացքում ու որոշել եմ առաջ շարժվել, եկեք բոլորս առաջ շարժվենք: Ես գոհ եմ իմ մարմնից, ես ինձ սեքսուալ եմ զգում: Ես չեմ վախենում ցույց տալ իմ թերությունները և չեմ վախենում, թե մարդիկ ինչ կմտածեն իմ մասին: Իմ ամուսինն աջակցում է ինձ , որ ես ինձ ավելի ինքնավստահ զգամ: Նա ինձ սիրում է այնպիսին, ինչպիսին կամ ու ես ուզում եմ իմ օրինակով ոգեշնչեմ կանանց: Արդեն 2016 թ. է ու ես չեմ պատրաստվում ապրել իմ կյանքը ելնելով ձեր՝ իմ հանդեպ վերաբերմունքից: Եղեք այնպիսին, ինչպիսն կաք և ինձ էլ թույլ տվեք լինեմ այն, ինչ կամ: Ես մայր եմ, ես կին եմ, քույր եմ , դուստր եմ, ձեռնարկատեր եմ ու ես կարող եմ թույլ տալ ինձ լինել սեքսուալ»։
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում