Քիմ Քարդաշյանի սեռափոխված խորթ հայրը՝ Բրյուս Ջենները, ով 2015թ-ից հանդես է գալիս Քեյթլին անվամբ, գտել է իր երկրորդ կեսին՝ 44-ամյա տրանսգենդեր Կենդիս Կեյնին: Նրանց սիրավեպի մասին լուրերը ԶԼՄ-երում էին հայտնվել դեռևս մեկ տարի առաջ: Նրանք միմյանց հետ ծանոթացել են Նյու-Յորքում՝ գեյ-շքերթի ժամանակ: Այդ ժամանակ, սակայն, շատերը դա ընկալեցին որպես բամբասանք, բայց ինչպես երևում էՙ Քեյթլինի և Կենդիսի միջև իսկապես սիրավեպ կա: Վերջերս նրանց համբուրվելիս են նկատել Քեյթլին Ջենների՝ «I Am Cait» ռեալիթի շոուի ժամանակ.
«Նրանք անգամ չէին էլ փորձում թաքցնել իրենց զգացմունքները:Քեյթլինը և Կենդիսը համբուրվում ու անդադար գրկախառնվում էին, բռնում էին միմյանց ձեռքը և այլն»,- պատմել է զույգին մոտ կանգնած աղբյուրը: