▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քիմ Քարդաշյանի ծննդյան տարեդարձի բոլոր հյուրերը «հղի» են եղել

Արդեն տեղեկացրել ենք այն մասին, որ երեկ Քիմ Քարդաշյանը տոնել է իր ծննդյան 35-րդ տարեդարձը: Այսօր ռեալիթի շոուի աստղն իր միկրոբլոգում տեղադրել է ծննդյան տարեդարձի տորթը և գրել, որ չի դադարում զարմանալ ամուսնու` ռեփեր Քանյե Ուեսթի կողմից մատուցած անակնկալներից: Իսկ ահա Քիմի քույրերից մեկի` Քորթնիի, հրապարակած լուսանկարներից մեկից պարզ է դառնում, որ երեկոյի անակնկալներից մեկն էլ եղել է այն, որ բոլոր ներկաները «հղի» են եղել:

«Չգիտեմ, դա արվել էր, որպեսզի ես ինձ ավելի նիհար զգամ, թե պարզապես զվարճանալու համար, բայց դա ինձ դուր եկավ»,- գրել է Քիմը։

Կարդացեք նաև` Քանյե Ուեսթի թանկարժեք նվերը Քիմ Քարդաշյանին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее