▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քիմ Քարդաշյանի` Արցախի վերաբերյալ գրառումը զայրացրել է ադրբեջանցի դեսպանին

Օրերս Քիմ Քարդաշյանը, նրա քույրերը և եղբայրն իրենց միկրոբլոգերում անդրադարձել էին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցող ռազմական իրադարձություններին: Քարդաշյանը ընտանիքը խնդրել էր աղոթել Հայաստանի և հայերի համար: Քիմ Քարդաշյանը, մասնավորապես, հայոց բանակի լուսանկար էր տեղադրել` տանկով, ուղղաթիռներով, և դրան կից գրել հետևյալը. «Աղոթում եմ Հայաստանում գտնվողների և աշխարհի բոլոր մարդկանց համար»:

Գաղտնիք չէ, որ Քարդաշյան ընտանիքը, հատկապես` Քիմ Քարդաշյանը համացացնում հետևորդների մեծ բանակ ունեն: Քիմ Քարդաշյանին հետևում է 66 միլոն 5000 մարդ, իսկ, ընդհանուր առմամբ, Քարդաշյանների` հակամարտության վերաբերյալ  գրառումները տեսել են 175 միլիոն մարդ, ինչը, իհարկե, առաջացրել է ադրբեջանցիների զայրույթը:

Պարզվում է, որ Քիմի ակտիվությունը զայրացրել է նույնիսկ ԱՄՆ-ում Ադրբեջանի  դեսպան Էլին Սուլեյմանովին, ով խնդրել է, որ Քիմն այլևս երբեք չանդրադառնա  ղարաբաղյան հակամարտությանը: Ըստ դեսպանի` Քիմ Քարդաշյանը լավատեղյակ չէ և չի տիրապետում անհրաժեշտ տեղեկատվությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее