Գաղտնիք չէ, որ Քիմ Քարդաշյանի համբավը շատերին հանգիստ չի տալիս, և հաջողության ճանապարհ է բացում նրանց համար, ովքեր նման են հայկական ծագմամբ ամերիկյան հեռուստաաստղ:
Վերջերս համացանցի օգտատերերի ուշադրության կենտրոնում է հայտնվել նորաձևության մասին գրող կանադացի բլոգեր Քամիլայի Օսմանի Instagram-ի էջը, որտեղից երևում է, որ նա փորձում է նույնիսկ հագնվել ու շպարվել ամերիկահայ հեռուստաաստղի նման:
Որոշ լուսանկարներում նրան իրոք հնարավոր չէ տարբերել Քիմից:
Պարզվում է , որ Կանադայում ապրող Քամիլա Օսմանը ծագումով ադրբեջանցի է: People ամսագրին տված վերջին հարցազրույցում Քամիլան նշել է.
«Ես երբեք չեմ փորձել իմ ոճով նմանվել Քիմին: Ես և Քիմ Քարդաշյանը գրեթե նույն պատմությունն ունենք: Ես ազգությամբ ազերի եմ, ծննդով այն երկրից, որ սահմանակից է Հայաստանին, և կարծում եմ, որ հենց դա է նաև իր ազդեցությունը թողել այն հանգամանքի վրա, որ մենք շատ նման ենք միմյանց: Իմ հայրենիքում ինձ նման շատ աղջիկներ կան: Ես կարծում եմ, որ Քիմը շատ գեղեցիկ կին է, ուստի ես որպես հաճոյախոսություն եմ ընդունում այն, որ մարդիկ նմանեցնում են ինձ նրան»: