Ըստ համացանցում հայտնված տեղեկությունների՝ Քիմ Քարդաշյանի 18-ամյա քույրը՝ Քայլի Ջենները, բաժանվել է իր սիրելիից՝ 26-ամյա ռեփեր Tyga-ից: Ինչպես նշում են աղբյուրները, այդ որոշումը կայացրել է հենց Քայլին և դա արել է իր ընտանիքի անդամների ազդեցության տակ, քանի որ ռեփերն ինչ-որ աններելի արարք է կատարել:
Նշենք, որ Tyga-ն արդեն իսկ իր ծննդյան 26-րդ տարեդարձն անց է կացրել առանց Քայլիի:

