Քիմ Քարդաշյանը մշտապես գրավել է իր երկրպագուների ուշադրությունը: Այս անգամ արտասահմանյան լրատվամիջոցներից մեկին նա պատմել է, որ իր 50.000 դոլարանոց պայուսակում կարելի է գտնել պանրով կրեկերներ՝ նապաստակների տեսքով, արջուկների տեսքով մարմելադներ և չամիչ, քանի որ Նորթը շատ է սիրում դրանք:Նաև նշել է, որ միշտ իր մոտ ունենում է սանր՝ Նորթի անհնազանդ մազերը հարդարելու համար, թաց անձեռոցիկ և տակդիրներ՝ տղայի համար: