▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քիչ առաջ մարմնացավ անիրավ դատավորի մասին առակը. Բագրատ Սրբազան

Քիչ առաջ մարմնացավ անիրավ դատավորի մասին առակը. Բագրատ Սրբազան

«Քիչ առաջ իմ աչքերի առջև մարմնացավ մեր Տիրոջ արտահայտած չափազանց կարևոր առակը՝ «Անիրավ դատավորի մասին», ով Աստծուց չէր վախենում, մարդկանցից էլ չէր ամաչում»,- այս մասին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական երկրորդ նիստի ընթացքում հայտարարեց Բագրատ Սրբազանը։

«Ես հույս էի փայփայւմ, որ հատկապես Լիդյա Մանթաշյանի հարցով, որին ես արդեն 9 տարի ճանաչում եմ, այսօր այս դատարանի համա պետք է լիներ պատիվ ծափողջույններով այս դահլիճից նրան դուրս հանելը և օրինակ դարձնելն իրենց ընտանիքների համար, որ այսպիսի աղջիկ, կին կարող է լինել, որ այսպես պայքարում է»,- հավելեց Բագրատ Սրբազանը՝ ընդգծելով՝ այս դատարանում մեռել են արդարադատությունն էլ, խիղճն էլ, բարոյականությունն էլ։

Նշենք, որ դատավոր Կարեն Ֆարխոյանն այսօր որոշեց անփոփոխ թողնել Լիդյա Մանթաշյանի խափանման միջոց կալանքը և այն երկարաձգել 3 ամսով։ Ըստ դատավորի՝ դեռ վտանգ կա, որ այլընտրանքային խափանման միջոցի դեպքում Մանթաշյանը կարող է խոչընդոտել գործի ընթացքին։

***

«Այս դատարանում մեռել են արդարադատությունն էլ, խիղճն էլ, բարոյականությունն էլ․․․ Պրոֆեսիոնալ մարդիկ լինեին, և ես իրենց զրպարտողներ չհամարեի, այլ մեղադրողներ․․․ Մեղավոր բեռի տակ գտնվող մարդիկ, ովքեր գործում են հրահանգներով, ովքեր ո՛չ դեմք ունեն, ո՛չ դիմագիծ, չեն կարող մեղադրող լինել, սա փաստ է․․․ Դուք պատասխան եք տալու․․․»,- Բագրատ Սրբազանի՝ մեղադրող կողմին ու դատավորին ուղղված այս խոսքից հետո դատարանում իրավիճակը լարվեց։

«Գլխավոր դատախազը պարտավոր է գալու աստեղ և պատասխանելու բոլոր հարցերին։ Քննչական կոմիտեի նախագահ մենք ունե՞նք ընդհանրապես․․․»,- Բագրատ Սրբազանի այս դիտարկումից ու հարցադրումից հետո մեղադրող կողմն ընդհատեց նրան։

«Երբ ես խոսում եմ, լռե՛ք, այնպես ինչպես երբ դուք եք խոսում, ես լռում եմ»,- հանդիմանեց Բագրատ Սրբազանը։

Դատավորը հորդորեց չվիրավորել միմյանց։

«Եթե ես վիրավորելու լինեմ, ինձ թույլ կտամ այս երկրի գերագույն ստախոսին ասելու՝ ա՛յ համբալներ, ա՛յ ստահակներ, ա՛յ շնաբարո դուրսպրծուկներ։ Սա կլիներ վիրավորանք, բայց ես ինձ թույլ չեմ տալիս նման փողոցային աստիճանի իջնելու․․․ Ժամանակը կգա, ես կխոսեմ․․․»,- հավելեց Բագրատ Սրբազանը՝ նաև ընդգծելով՝ «կեղծում ու նենգափոխում են եղածը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее