«Ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը փորձում է չեզոքացնել բոլոր այն մարդկանց, ովքեր որևէ ազդեցություն կարող են ունենալ իրենց խոսքով, իրենց գործունեությամբ։ Ես չգիտեմ ինչ հիմնավորում կդնեն տակը, բայց ակնհայտ է՝ սա քաղաքական ենթատեքստ ունի։ Չկա որևէ իրավական հիմնավորում, կա մեկ անձ, ով այսօր և դատավորն է, և դատախազն է, և քննիչն է, և փաստացի երկրի վարչապետի աթոռին նստած մարդը»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությանը։ «Ուժով հնարավոր չէ մշտապես իշխանություն պահել, այս ալիքը հակազդեցություն ունենալու է։ Թող ինքը չմտածի, որ Սաակաշվիլիից ուժեղ տղայա, Քադաֆիից ուժեղ տղայա. քեզ նման բռնապետե՞րն են անցել-գնացել, էս ռեժիմը ավարտվելու է միանշանակ»,- ավելացրել է ընդդիմադիր պատգամավորը։
***
ՔՊ–ն չի հաշտվել Գյումրու ընտրություններում պարտության հետ և հիմա ամեն գնով փորձելու է քաղաքը զավթել, լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Մհեր Մելքոնյանը։
«Սրանով չեն բավարարվելու, անցնելու են նաև այն քաղաքներին, որտեղ ընդդիմադիր քաղաքապետեր կան»,- ասաց Մելքոնյանը։
Անդրադառնալով իշխանական պատգամավորների հայտարարություններին՝ Վարդան Ղուկասյանի նկատմամբ նախաձեռնված հանրային քրեական հետապնդման վերաբերյալ, Մելքոնյանը նշեց՝ հերթական անգամ անմեղության կանխավարկածը խախտել են։
Դիտեք նաև՝
***
***
***