FairWind հայկական ռոք խումբը ներկայացրել է իր նոր տեսահոլովակը` «Յասաման» երգի հիման վրա: Խումբը ստեղծվել է 2007 թվականին, Երևանում, մի խումբ ընկերների կողմից, ովքեր տարիների ընթացքում նվագելով ռոք երաժշտության տարբեր ուղղություններ մշտապես մարդաշատ համերգներ են ունեցել Երևանում և Հայաստանի շրջաններում:
Խումբն իր 9 ամյակի առթիվ հանդիսատեսին է ներկայացրել «Քեզ համար է յասամանը» հին և սիրված երգի իր տարբերակը, որը, վստահ ենք, որ նոր շունչ կհաղորդի դասական դառած ստեղծագործությանը:
Երգը եւ տեսահոլովակը երևանյան գեղեցիկ վիճակի մասին են պատմում, որը նկարահանվել է Ժան-Պոլ Էքզիստեցիալ սրճարանում։
Տեսահոլովակի մտահաղացումը պատկանում է «Կավիճ» երաժշտական նախագծի հիմնադիր Վաչե Ղարիբյանին, ում ստուդիայում շարունակաբար ձայնագրվում է FairWind-ը։ Մտահաղացումը իրականացնելուն իր մասնակցությունն է ունեցել Նարեկ Բախտամյանը։