Որոշ ժամանակ առաջ տեղեկացրել էինք այն մասին, որ Универ սերիալից հայտնի դերասան Անդրեյ Գայդուլյանի մոտ պարանոցի քաղցկեղ էր հայտնաբերվել: Նշենք, որ մի քանի ամսվա բուժումից հետո 31-ամյա դերասանն օրերս առաջին անգամ խոսել է իր հիվանդության մասին` տեղեկացնելով, որ այս պահին նա քիմիոթերապիայի կուրսեր է անցնում Գերմանիայի Մյունխեն քաղաքում: Տեսանյութից երևում է, որ բուժման կուրսեր անցնելու ընթացքում Անդրեյը որոշակի արտաքին փոփոխությունների է ենթարկվել:
«Արդեն մեկ ամիս է, ինչ ես գտնվում եմ այստեղ: Փառք Աստծո ամեն ինչ դեպի լավն է գնում: Այս պահին իմ բուժումը ճիշտ ուղղությամբ է ընթանում և ես գնում եմ դեպի ապաքինում: Շնորհակալ եմ բոլորին և խնդրում եմ ձեզ, որպեսզի աղոթեք ինձ համար: Հույս ունեմ, որ շուտով կվերադառնամ Մոսկվա և կշարունակեմ զբաղվել իմ աշխատանքով»,- տեսանյութում ասում է Անդրեյ Գայդուլյանը: