-Եթե պետությունը նախընտրում է ապրանք ներկրել մի երկրից, որը ցանկացած պահի կարող է գները բարձրացնել, դա ճիշտ չէ, պետք է միշտ այլ ճանապարհներ փնտրի ու ունենա, ոչ թե խնդիր լինի, նոր հայտարարեն, թե ապրանքն այս կամ այն երկրից կներկրեն: Երբ զգում են, որ ապրանքը թանկանալու է, պետք է շուկան ուսումնասիրեն, տեսնեն, թե որտե՞ղ կա այդ ապրանքից, իսկ սա չի արվել,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սպառողների ազգային ասոցիացիայի փոխնախագահ Ռուբեն Հայթյանը:
Շարունակելով նրան՝ Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը հիշեց.
-Դեռևս 90-ական թթ. սկզբներին, երբ գնացի Կանադա՝ մասնակցելու Սննդամթերքի միջազգային կոնգրեսին, խոսեցի թերսնուցման ու դրա հետևանքների մասին: Աացի, որ այս անորակ սնունդը կունենա իր հետևանքները. 15-20 տարի հետո կտեսնենք, թե ի՞նչ վիճակ է մեր բնակչության մոտ: Այսօր քաղցկեղը, սիրտ-անոթային, աղիքային հիվանդությունները այդ ժամանակահատվածից են առաջացել: Եթե մենք ունեում էինք քաղկեղի դեպք՝ 40 տարեկանից ցածր մարդու մոտ, ապա դա «ЧП» էր: Ասում էին, ո՞նց, 40-ից հետո պետք է լինի: Հիմա, եթե մարդը պետք է կալորիաների ամենօրյա բալանսը լրացնի բուսական-կենդանական ճարպերով, սպիակուցներով, լրացնում է միայն ածխաջրերի տեսքով: Այսինքն, վերացնում ենք օրգանիզմի կենսունակությունը: Դրա համար էլ հիվանդություններն աճում են: Ամեն ինչ գալիս է սնուցումից: Ի՞նչ և ինչպե՞ս ուտում ես, այնպես էլ ապրում ես:
Անի Կարապետյան


