Ամերիկացի գիտնականները գտնում են, որ քրքումը մանկական նեյրոբլաստոմայի դեմ պայքարի միջոց կարող է լինել: Այս համեմունքով հարստացված նանոմասնիկները կարող են օգտագործվել հիվանդության բուժման համար:
Քրքումի հակաուռուցքային հատկությունների մասին վաղուց է հայտնի, բայց գիտնականներն առաջին անգամ են փորձել դրանով հարստացված նանոմասնիկներ օգտագործել:
Այս մեթոդը նրանք նորարարություն են համարում քաղցկեղի դեմ պայքարում: Առավելությունն այն է, որ ի տարբերություն բուժման ավանդական եղանակների, նոր մեթոդը կիրառելիս օրգանիզմի առողջ բջիջները չեն վնասվում:


