Յաշա Սոլոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Կոտրվում է հերթական միֆը հայկական մրգերի և բանջարեղենի մասին։
Հաճախ ենք լսում, թե բա մեր տեղական ծիրանը, լոլիկը, խաղողը, ձմերուկը... և այլն ուրիշ է։ Փաստորեն իրոք ուրիշ է` պեստիցիդներով լեցուն և քաղցկեղածին։
Ընկերնե՜ր, մեզ տարիներ շարունակ թունավորում են, մեզ սպանում են մեր իսկ հաշվին։
Մենք վճարում ենք մեր գրպանից քաղցկեղածին միրգ ու բանջարեղեն ձեռք բերելու և սպառելու, մեր երեխաներին կերակրելու համար։
Մի նորմալ երկրում նման հոդվածը լրջագույն սկանդալի պատճառ կդառնար։ Խորհրդարանում պատգամավորներն իրար մազ կպոկեին, լրագրողներն օրերով դաշտերից տուն չէին գա, ՀԿ֊ները կռմբակոծեին պատկան մարմիններին, իսկ հասարակությունը կհեղեղեր փողոցները` հստակ պահանջներ դնելով կառավարության առջև։
Բայց քանի որ մենք ապրում ենք Սաուդյան Հայաստանում, ապա ուղղակի կկարդանք, կգովերգենք հայոց հողի բերքը, կաղոթենք, կանցնի։ Չէ՞ որ Աստծո գործերն անքննելի են։
«Քաղցկեղածին թունաքիմիկատներ միրգ-բանջարեղենում. ինչ է մեր «առողջ» ափսեի մեջ» հոդվածն՝ այս հղումով։
Սա պետք է տարածվի, սա պետք է դառնա ամենաքննարկվող նյութերից մեկը մեր երկրում։
Սա պետք է ունենա հետևանքներ։
Մեզ թունավորում են։
Մեզ ու մեր սերունդներին դատապարտում են դանդաղ և տանջալից մահվան։
Գրո՜ղը տանի»։