▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Քաղցկեղ էր, թե այլ հիվանդություն». սպանված խորհրդականի եղբայրը՝ հարսի առողջական խնդիրների մասին

Արմավիրի մարզպետի սպանված խորհրդականի կնոջ առողջական խնդիրների մասին Aravot.am-ի հետ զրույցում փաստել է նաեւ սպանվածի հորաքրոջ որդին՝ Սամվելը: Հարցին՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են տեղեկությունները, որ նա քաղցկեղով հիվանդ է, նա պատասխանել է. «Բաներ կային, որ մեզանից էլ էին թաքցնում, նա պարիկ էր կրում, մազերը թափվել էին, բայց ինձ պատճառը չէին ասում, ես էլ չեմ խորացել, չէին ուզում, որ պատճառն իմանայի, չգիտեմ՝ քաղցկեղ էր, թե այլ հիվանդություն»:

Հիշեցնենք, որ սպանության մեջ մեղադրվող կնոջ առողջական խնդիրների մասին էին հայտնել նրան կալանավայր այցելած ԱՆ դիտորդական խմբի անդամները: Սպանված խորհրդականի՝ Մանուկ Սիմոնյանի, հորաքրոջ որդին եղբոր սպանությունից հետո նրա որդուն չի տեսել, թեեւ վերջինս արդեն ազատության մեջ է:

Հիշեցնենք, որ նա ձերբակալվել էր հոր սպանությունից հետո: «Չէ, նրան չեմ ուզում տեսնեմ, նրանց տան փողոցով էլ չեմ անցնում, ոչ էլ ուզում եմ տեսնել մոտակա ժամանակներս»,- իր ավելի վաղ հայտնած մտադրությունը կրկնեց պարոն Սամվելը:

Հարցին՝ իսկ Մանուկ Սիմոնյանի՝ Բուլղարիայից վերադարձած եղբայրը տեսակցե՞լ է զարմիկին, նա պատասխանեց. «Ինքը Բուլղարիայից նոր է եկել, ինչ կարող է պարզել, նա էլ մեզանից է փորձում դեպքի մասին իմանալ»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее