▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքի ամենամեծ բացիկը՝ ձեր սիրելիին

Գումարը չի՞ բավականացնում: Չգիտե՞ք ինչ նվիրել ձեր սիրելիներին Մարտի 8-ի առթիվ: Սպառվե՞լ է ձեր երևակայությունը: Ուրեմն այս ակցիան հենց ձեզ համար է:

Գաղտնիք չէ, որ մարտ ամսին բոլոր տղամարդկանց սրտերը սկսում են ավելի արագ աշխատել, և բոլորի խոսակցությունների նյութը դառնում է մեկը՝ ինչ նվիրել սիրելի կանանց: Դե ինչ, շտապում ենք տեղեկացնել, որ Մարտի 8-ին մնացել են հաշված օրեր, իսկ մենք գիտենք ինչպես օգնել ձեզ:

Ինչպե՞ս գոհացնել կանանց՝ պարզվում է, դա այդքան էլ բարդ չէ: Նրանց համար թանկարժեք նվերներ ստանալն այնքան էլ պարտադիր չէ, որքան ձեր սերն ու ուշադրությունը: Ճիշտ է, դրանք չպետք է սահմանափակվեն մեկ օրով կամ մեկ ամսով, բայց Մարտի 8-ը տոնական և ուրախ անցկացնելու և այն յուրահատուկ դարձնելու համար Vivaro ընկերությունն արդեն երկրորդ տարին անընդմեջ կազմակերպում է մեծ տոն ողջ քաղաքի համար:

Մեկ ամբողջ օր, Բաղրամյան 1 հասցեում գտնվող Vivarо-ի մեծ էկրանին կարող է հայտնվել ձեր և ձեր սիրելիի լուսանկարը: Կազմակերպեք անակնկալ զբոսանք և զարմացրեք նրան:

Դարձրեք ձեր սիրելիների տոնը անմոռանալի՝ ծախսելով 0 դրամ:

  • ակցիային մասնակցելու համար անհարժեշտ է ուղարկել նկար՝ ձեր սիրելի կնոջ\ընկերուհու\քրոջ\մայրիկի հետ,
  • նկարներն ուղարկեք news@vivaro.am էլեկտրոնային հասցեին,
  • նկարները կարող եք ուղարկել մինչև մարտի 7-ը, ժամը 18:00:

Ձեր ուղարկած նկարը մեկ ամբողջ օր կլինի Բաղրամյան 1 հասցեում գտնվող մեծ էկրանին: Կանանց տոնը զարդարենք Երևանի ամենամեծ բացիկներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее