Գյումրու «Բեռլին Արտ» հյուրանոցի սրահում տեղի է ունեցել «Քաղաքը, որ գիտենք, քաղաքը, որ գիտեինք» խորագիրը կրող ցուցահանդեսը: «Հիշողության տարածություններ» նախագիծը տարբեր քաղաքների արվեստագետներին համախմբել է մեկ գաղափարի շուրջ՝ ներկայացնել քաղաքի միջուկը տարիների ընթացքում փոփոխման ենթարկվելուց առաջ եւ հետո: Գաղափարը ռուսաստանցի Լյուդմիլա Կիրսանովայինն է: Իրականացնողները՝ Սառա Փեդդին եւ Վահան Խաչատրյանը: Արվեստագետները, Գյումրու ճարտարապետությունն ուսումնասիրելով, ստեղծել են իրենց զգայական լուսանկարները: Կտորի վրա պատկերված գծիկներն, ըստ Սառայի, խորհրդանշում են Գյումրու համաչափ ճարտարապետական կառույցները: Ծրագրի նպատակն է հնի վերաստեղծումը նորի մեջ, ինչպես նաեւ հայ ու եվրոպացի արվեսագետներին միավորելը: Ցուցահանդեսում Գյումրին դիտարկվել է որպես հիշողություն ունեցող փոփոխական արվեստի գործ:
ՑԱՅԳ-ի տեանյույթը


