Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Քաղաքաշինական համարձակ ծրագրերն արդեն իսկ իրականություն են Երևանում։
Մենք այս ուղղությամբ հսկայածավալ աշխատանք են կատարել․ նշեմ թեկուզ միայն ճանապարաշինության ոլորտը, որտեղ Արշակունյաց պողոտա - Շիրակի փողոց - Արտաշատի խճուղի, Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող նոր ավտոմայրուղիները, ինչպես նաև Ուլնեցի և Ռուբինյանց փողոցները կապող ավտոճանապարհը արդեն իսկ իրականություն են։
Սա համարձակ սկիզբ էր, և նմանատիպ լայնածավալ քաղաքաշինական ծրագրեր նախատեսվում են նաև մեր զարգացման ծրագրերի առաջիկա 5 տարիների ընթացքում` մեր բնակիչների վստահության քվեն ստանալուց հետ, իհարկե։
Ժամանակակից քաղաքի զարգացման դիմագիծն ու այցեքարտը քաղաքաշինությունն է։ Քաղաքաշինական ծրագրերն են, որ ձևավորում են քաղաքային միջավայր և փոխում մարդկանց առօրյա կյանքն ու ապրելակերպը»։


