Մայրության և գեղեցկության տոնի առիթով Երևանի քաղաքապետի տիկին Գոհար Մարգարյանն այցելել է նախորդ տարի հիմնանորոգումից հետո վերաբացված «Քանաքեռ-Զեյթուն» և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատներ, շնորհավորել վերջին օրերին մայրացած կանանց։
«Սիրով շնորհավորում եմ ձեզ՝ մայրանալու, ինչպես նաև մայրության տոնի առթիվ: Ձեր երեխաների ծնունդը նաև լավագույն նվերն է մեր մայրաքաղաքին՝ 2800-ամյակին ընդառաջ: Աստված պահապան ձեր փոքրիկներին», - նշել է Գոհար Մարգարյանը՝ մայրիկներին հանձնելով խորհրդանշական նվերները։
Երևանի քաղաքապետի տիկնոջ հետ ծննդատներ են այցելել նաև ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Հերմինե Նաղդալյանը, Ջեմմա Բաղդասարյանը, Ռուզաննա Մուրադյանը, Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը, Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը, քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի տեղակալ Գայանե Անտոնյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նշենք նաև, որ Մայրության և գեղեցկության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում մայրաքաղաքի տարբեր հատվածներում կազմակերպված նախաձեռնություններն օրն իսկական տոնի են վերածել: Ինքնատիպ էր նաև Հանրապետության հրապարակում կազմակերպված ֆլեշմոբը: Շուրջ 200 պարուհիներ իրենց անկեղծ շնորհավորանքներն են փոխանցել մայրաքաղաքում զբոսնող կանանց ու աղջիկներին՝ ձևավորելով սրտաձև պատկեր խորհրդանշական 7 թվով:
Ավելացնենք նաև, որ Մայրության և գեղեցկության օրվա առթիվ ֆլեշ-մոբեր են կազմակերպվել ինչպես մայրաքաղաքի փողոցներում, այգիներում ու պուրակներում, այնպես էլ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում: Գունագեղ միջոցառումների ականատես կանայք և աղջիկները ստացել են նաև ծաղիկներ և Երևանի քաղաքապետի շնորհավորական բացիկներ:


