Երևանի քաղաքապետարանը պատասխանել է «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության նշած 38 ապօրինի մեծ ու փոքր կառուցապատումների մասին հարցմանը:
Ստորև ներկայացնում ենք այդ պատասխանները և մեր կոմից պահանջվող լրացուցիչ պարզաբանումները, քանի որ քաղաքապետարանը իրավական և քաղաքաշինական հիմնավորումներ չի բերել:
Հարկ ենք համարում նշել, որ Երևանի քաղաքապետարանի և գլխավոր ճարտարապետի կողմից սույն պատասխանները խիստ անբավարար են և խոսում են տիրող ցածր իրավական մշակույթի և Երևանի գլխավոր հատակագծի նկատմամբ առկա վերաբերմունքի մասին:
Զարմանալի չէ, որ օրերս Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը նշում էր խորհրդային տոտալիտար ժամանակաշրջանում՝ 1950 թ.-ից սկսած, Երևանի հատակագծից թույլ տրված շեղումները՝ արդարացնելու համար վերջին տարիներին և հիմա Երևանում կատարվող զանգվածային կառուցապատումներն ու շեղումները:
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն
25-ը դեկտեմբերի, 2012
Մենք ենք այս քաղաքի տերը նախաձեռնության նշած 38 ապօրինի կառուցապատումների փաստերին Երևանի քաղաքապետարանի տված բացատրությունները
(փակագծում մեծատառերով նշված են նախաձեռնության կողմից պահանջված լրացուցիչ պարզաբանումները)
| 
 Հ/Հ  | 
 Հասցե  | 
 Բացատրություն  | 
| 
 1  | 
 Օղակաձև զբոսայգի «Ջոս» սրճարանի ետնամասում փլուզված կիսակառույց  | 
 Հետագա ընթացքը քննարկման փուլում է (ՉԻ ՆՇՎԱԾ ԱՐԴՅՈՔ ԱՅՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻՆ)  | 
| 
 2  | 
 Կոմիտասի 26  | 
 Նախագիծը վերանայված է՝ նախկին տեսքը վերականգնելու համար (ԵՐԲ Է ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼՈՒ ՆԱԽԿԻՆ ՏԵՍՔԸ)  | 
| 
 3  | 
 Ավան–Նոր Նորք կամրջին հարակից շինարարություն  | 
 Իրականացվում է նախագծի համաձայն՝ սեփականության իրավունքով պատկանող հողամասում (ՉԻ ՆՇՎԱԾ ԱՐԴՅՈՔ ԱՅՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻՆ)  | 
| 
 4  | 
 Րաֆֆու 19  | 
 Տարածքը «վտանգված» չէ, հետագայում շարունակելու է ծառայել որպես այգի (ՈՐՆ Է ԻՐԱՎԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄԸ, ՔԱՆԻ ՈՐ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԴԵՌԵՎՍ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ)  | 
| 
 5  | 
 Գայի պողոտա «Վիշապների պուրակի» հատված  | 
 Հողամասը փոխանակվել է, կանաչ տարածքի հաշվին նոր թույլտվություններ չկան (ԽՈՍՔԸ ՎԻՇԱՊՆԵՐԻ ՊՈՒՐԱԿԻ ՄԱՍԻՆ ՉԷ, ԱՅԼ ԴՐԱ ՍԿԶԲՆԱՄԱՍՈՒՄ ԿԵՏԱՅԻՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՒՄՆԵՐԻ, ՏԵՍ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ)  | 
| 
 6  | 
 Հերացու փողոցին հարող տարածք  | 
 Իրականացվում է վերգետնյա հետիոտնային անցում (ԽՈՍՔԸ ԱՆՑՈՒՄԻ ՄԱՍԻՆ ՉԷ, ԱՅԼԵՎ ՀԵՐԱՑՈՒ ՓՈՂՈՑԻՆ ԿԻՑ ԿԱՆԱՉ ՏԱՐԱԾՔԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ, ԻՆՉԸ ԵՐԵՎՈՒՄ Է ՆԿԱՐՈՒՄ)  | 
| 
 7  | 
 Դավթաշեն  | 
 ՊԱՏԱՍԽԱՆ ՉԿԱ  | 
| 
 8  | 
 Օղակաձև զբոսայգի՝ Խանջյան փ.  | 
 Նախկին բացօթյա լողավազանի փոխարեն կառուցվում է ծածկած լողավազան՝ ըստ նախագծի (ՉԻ ՆՇՎԱԾ ԱՐԴՅՈՔ ԱՅՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻՆ)  | 
| 
 9  | 
 Մոնումենտ  | 
 «Հյուսիսային ճառագայթ» ծրագրի իրականացում (ԽՈՍՔԸ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ Է ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՃԱՌԱԳԱՅԹԻՆ ԿԻՑ ՏԱՐԱԾՔԻ ՄԱՍԻՆ, ՈՐՏԵՂ ԱՆՏԱՌԱԾԱԾԿ ՄԵԾ ՀԱՏՎԱԾ ԷՐ)  | 
| 
 10  | 
 Կոմիտասի պողոտա  | 
 ՊԱՏԱՍԽԱՆ ՉԿԱ  | 
| 
 11  | 
 Ավանի ունիվերսամի հարակից տարածքում շինարարություն  | 
 Իրականացվում է ըստ նախագծի (ՉԻ ՆՇՎԱԾ ԱՐԴՅՈՔ ԱՅՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻՆ)  | 
| 
 12  | 
 Գայի պողոտայի սկզբնամաս  | 
 Շինարարությունն իրականացվում է սեփականության իրավունքով պատկանող տարածքում (ՉԻ ՆՇՎԱԾ ԱՐԴՅՈՔ ԱՅՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻՆ)  | 
| 
 13  | 
 Ուսանողական այգու «Յան» սրճարան  | 
 Շինարարությունն ավարտված է (ՈՉԻՆՉ ԱՍՎԱԾ ՉԷ 20000 ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՄՆԱԼՈՒ ԵՎ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԻՆ, ԱՅԳՈՒՆ ՈՒ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ ԽԱՆԳԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՉԻ ՆՇՎԱԾ ԱՐԴՅՈՔ ԱՅՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻՆ)  | 
| 
 14  | 
 «Տրիումֆ» սրճարանի նոր հարկի ավելացում  | 
 Փաստաթղթերը գտնվում են նորմալ վիճակում (ԻՆՉ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ Է ՆՈՐ ՀԱՐԿ ԿԱՌՈՒՑՎՈՒՄ ՕՂԱԿԱՁԵՎ ԱՅԳՈՒ ՏԱՐԱԾՔՈՒՄ)  | 
| 
 15  | 
 Դավթաշեն 11 շենքի հարակից տարածք  | 
 Շինարարությունն օրինական է (ԻՆՉ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ Է ԿԱՌՈՒՑԱՊԱՏՎՈՒՄ ԿԱՆԱՉ ԳՈՏԻՆ)  | 
| 
 16  | 
 Աբովյան փողոցից ուսանողական այգու հատված  | 
 Նախկին գործող սրճարանը բարեկարգվել է (ԼՈՒՍԱՆԿԱՐՈՒՄ ՊԱՏԿԵՐՎԱԾ ԲԵՏՈՆԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ ՍՐՃԱՐԱՆԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ՀԵՏ, ԱՅՆ ԿԱՆԱՉ ՀԱՏՎԱԾԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԲԵՏՈՆԱՊԱՏՈՒՄ Է, ՈՐՆ Է ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԸ)  | 
| 
 17  | 
 Նոր–Արեշ 50 փ. բակային տարածք  | 
 Նախատեսվում է բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ /կարող ենք հանձնաժողովի անդամներով իրականացնել ծառատունկ/ (ԻՆՉՈՒ ՉԻ ԱՊԱՄՈՆՏԱԺՎՈՒՄ ԱՐԴԵՆ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՎՏՈԼՎԱՑՄԱՆ ԿԵՏԸ)  | 
| 
 18  | 
 Աբելյան 6/1  | 
 Ներկայումս նշված տարածքն այս վիճակում չէ (ԻՆՉ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔՈՎ Է ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ)  | 
| 
 19  | 
 Հեռուստաաշտարակի հարակից տարածք  | 
 Հանձնաժողովի կողմից քննարկվել այս հարցը, որի արդյուքում պարզվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ–ին պատկանում է 57 հա տարածքը, իսկ մնացած տարածքը աճուրդով տրամադրված հողամասեր են (ԱՐԴՅՈՔ ՄԻԱՅՆ ՀԱՅԱՆՏԱՌԻ ՏԱՐԱԾՔՆ Է ԱՃՈՒՐԴՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԵԼ, ԹԵ ՆԱԵՎ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐ)  | 
| 
 20  | 
 Չարբախ  | 
 ՊԱՏԱՍԽԱՆ ՉԿԱ  | 
| 
 21  | 
 Աբովյան–Թւոմանյան–Սայաթ–Նովա հանտվածի ճեմուղի  | 
 Ընգրկված է բարեկարգման հետագա ծրագրերում (ԱՐԴՅՈՔ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼՈՒ Է ՈՐՊԵՍ ՃԵՄՈՒՂԻ)  | 
| 
 22  | 
 Գայի 28  | 
 Պարզաբանվում է  | 
| 
 23  | 
 Սուրենյանց փողոց  | 
 Կառուցվում է հասարակական նշանակության օբյեկտ՝ այգու տարածքից դուրս (ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Է ԱՅԳՈՒ ՏԱՐԱԾՔՈՒՄ)  | 
| 
 24  | 
 Աբովյան փողոցի ապամոնտաժված կրպակների հատված  | 
 Ընգրկված է բարեկարգման հետագա ծրագրերում (ԻՆՉ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ Է ՃԵՄՈՒՂՈՒ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍՐՃԱՐԱՆ ՏԵՂԱԴՐՎԵԼ, ԻՆՉԸ ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ՃԵՄՈՒՂՈՒ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆԸ)  | 
| 
 25  | 
 Ֆիզիկայի ինստիտուտի տարածքի հարևանությամբ  | 
 Կառուցվում է ռադիոիզոտոպների կենտրոնի մասնաշենք, նախագիծը անցել է բնապահպանական փորձաքննություն (ԻՆՉ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ Է ՏՐԱՄԱԴՐՎԵԼ ԾԱՌԱՇԱՏ ՏԱՐԱԾՔԸ, ՈՐՈՒՄ ՄԵԾԱԹԻՎ ԾԱՌԵՐ ԵՆ ՀԱՏՎԵԼ)  | 
| 
 26  | 
 Ավան՝ Բաբաջանյան փողոցի շինարարություն  | 
 Ռեստորան–համալիրի կառուցում, բոլոր փաստաթղթերը նորմալ են (ԻՆՉՈՒ է ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՅԼԱՏՐՎԵԼ ԿԱՆԱՉ ԳՈՏՈՒ ՀԱՇՎԻՆ)  | 
| 
 27  | 
 Իսահակյան 28  | 
 «Երկաթե դիմակ» սրճարանի արդիականացման հետևանքով տեղադրվել է շինանյութ, որը հեռացվելու է (ԻՆՉՈՒ ԵՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ԾԱՌԵՐ ՎՆԱՍՎՈՒՄ)  | 
| 
 28  | 
 Անգլիական այգու հարակից տարածքում շինարարություն  | 
 Շինարարությունը կանգնած է, շինարարների հետ քննարկման փուլում է տարածքի հետագա վիճակը (ԻՆՉՈՒ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՉԵՆ ԵՎ ԻՆՉՊԻՍԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ, ԵՐԲ Է ՀԱՆՐՈՒԹՅԱՆՆ ԻՐԱԶԵԿՎԵԼՈՒ ԱՅԴ ՄԱՍԻՆ ԵՎ ԱՐԴՅՈՔ ԱՅԴ ՎԱՅՐՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻՆ)  | 
| 
 29  | 
 Գլխավոր պողոտա  | 
 Ընգրկված է բարեկարգման հետագա ծրագրերում (ԵՐԲ Է ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ ԲԱՐԵԿԱՐԳԵԼ ԵՎ ԱՐԴՅՈՔ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԱՅԴ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՒՄԱՐ Է ՆԱԽԱՏԵՍՎԱԾ)  | 
| 
 30  | 
 Կարմիր բլուր  | 
 Տարածքի մաքրությանը հետևում է «Էրեբունի» պատմամշակութային արգելոց–թանգարան ՊՈԱԿ–ը (ԱՐԴՅՈՔ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՈՉ ՄԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ ԱՅԴ ՏԱՐԱԾՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ)  | 
| 
 31  | 
 Դալմայի այգիներ  | 
 Պահպանվող տարածք է (ԻՆՉՈՒ Է ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄԵԾԱԾԱՎԱԼ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՎ ԵՐԲ Է ԴԱԼՄԱՅԻ ԱՅԳԻՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՀԱՐՑԸ ԴՐՎԵԼՈՒ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ, ԻՆՉՈՒ ԵՆ ՆՈՐ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՒՄ ԾՐԱԳՐՎՈՒՄ ՄՆԱՑԱԾ 200-ԻՑ ԱՎԵԼԻ ՀԱ ԿԱՆԱՉ ՏԱՐԱԾՔՈՒՄ)  | 
| 
 32  | 
 Կոմիտասի անվան զբոսայգի  | 
 Իրականացվում է բարեկարգման նախագիծ (ՈՐՆ Է ԱՅԴ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ԵՎ ԵՐԲ Է ԱՅՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼՈՒ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ)  | 
| 
 33  | 
 Մերգելյան պուրակ  | 
 Բոլոր շինություններն օրինական են (ՉԻ ՆՇՎԱԾ ԱՐԴՅՈՔ ԱՅԴ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻՆ)  | 
| 
 34  | 
 Սարյան փողոցի կրպակ  | 
 Ժամկետը լրանալուց հետո կքննարկվի ապամոնտաժվելու հարցը (ԻՆՉՈՒ ԱՆՀԱՊԱՂ ՉԻ ԱՊԱՄՈՆՏԱԺՎՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ ԿՐՊԱԿԸ, ՈՐԸ ԽԱՆԳԱՐՈՒՄ Է ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆԸ)  | 
| 
 35  | 
 Օղակաձև զբոսայգի՝ չվարձակալված տարածքներ  | 
 Նախատեսվում է բարեկարգել (ԵՐԲ Է ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ ԲԱՐԵԿԱՐԳԵԼ ԵՎ ԱՐԴՅՈՔ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԱՅԴ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՒՄԱՐ Է ՆԱԽԱՏԵՍՎԱԾ)  | 
| 
 36  | 
 Արզումանյան 4/1  | 
 Շինարարական աշխատանքները կասեցվել են և քննարկվում է հողամասը քաղաքաշինական տեսակետից ընդունելի համարժեք տարածքով փոխարինելու հարցը (ԻՆՉՊԵՍ է ՓՈԽՀԱՏՈՒՑՎԵԼՈՒ ԿԱՆԱՉ ԳՈՏՈՒՆ ՀԱՍՑՎԱԾ ՎՆԱՍԸ)  | 
| 
 37  | 
 Տերյան 54;56 և Աղայան 19 շենքերի բակ 
  | 
 Շինարարություն չի նախատեսվում 
 
  | 
| 
 38  | 
 Դավիթ ԲԵկ փողոցի բակ  | 
 Պարզաբանվում է  | 
Ոչնչացված և ոչնչացման եզրին գտնվող կանաչ տարածքների հասցեներ, նկարագրություն և դրանց վերականգնման անհետաձգելի անելիքները` լուծման մոտավոր առաջարկներով բոլոր տվյալները հավաքվել են ակտիվ քաղաքացիների ջանքերով
1. Օղակաձև զբոսայգի, Ժոզե սրճարանի ետնամասում սկսված նոր բետոնապատում, որը հակասում է այգու ֆունկցիոնալ նշանակությանը
Ներկայիս վիճակը՝ կառուցվում է
Իրավական կողմը՝ տես գլխավոր հատակագիծը
Նախաձեռնության պահանջը՝ ապամոնտաժել՝ ելնելով Երևանի գլխավոր կանաչ գոտու՝ Օղակաձև այգու ֆունկցիոնալ նշանակությունից ըստ Գլխավոր հատակագիծ-օրենքի
2. Կոմիտասի 26 , մի քանի տարի առաջ կանգնեցված բետոնապատում, բայց տարածը մինչ օրս այս վիճակում է
Ներկայիս վիճակը՝ ցանկապատված է, շինարարություն չկա
Իրավական կողմը՝ Գլխավոր հատակագծում կանաչ քառակուսի է
Նախաձեռնության պահանջը՝
Գտնել իրավական լուծում և Արաբկիրի վերջին քառակուսիներից մեկը վերադարձնել հանրությանը
3. Ավան / Նոր Նորք կամրջին կից կանաչ կղզում ապօրինի և անհեթեթ շինարարություն
Ներկայիս վիճակը՝ կառուցվում է
Իրավական կողմը՝
Նախաձեռնության պահանջը՝ ապամոնտաժել, քանի որ տարածքը կանաչ գոտի է
4. Րաֆֆու 19
Ներկայիս վիճակը՝ վտանգված է, առայժմ շինարարություն չի ընթանում
Իրավական կողմը՝ նամակագրություն է ընթանում քաղաքապետարանի հետ
Նախաձեռնության պահանջը՝ կասեցնել տարածքի կառուցապատման բոլոր թույլտվությունները, այգին թողնել հանրությանը
5. Գայի պողոտային կից հանրային այգի , վիշապների պուրակի հարևանությամբ, գրեթե ավարտված է
Ներկայիս վիճակը՝ կառուցվում է
Իրավական կողմը՝ Գլխավոր հատագծի համաձայն այդ տեղում կանաչ գոտի է
Նախաձեռնության պահանջը՝ դադարեցնել Գայի պողոտայի ամբողջ երկայնքով շինություններով կառուցապատումը և բարեկարգել Նոր Նորքի կանաչ օղակը
6. Շրջանային, Հերացու փողոցի ն կից կանաչ գոտու զավթում և բետոնապատում
Ներկայիս վիճակը՝ կառուցվում է
Իրավական կողմը՝
Նախաձեռնության պահանջը՝ ապամոնտաժել
7. Դավիթաշենի հանրային այգին ժամանակին ապօրինի սեփականաշնորհվել է, հետո վաճառքի դրվել,հիմա. այգու ծայրի հատվածը` դեպի մայթ, ըստ երևույթի վաճառվել է մեկ այլ անհատի ու հիմաշինարարություն են սկսել, երևի հերթական խանութն են կառուցում:
Ներկայիս վիճակը՝ Դեռ ծառահատվել ու կառուցապատվում է այգու մի հատվածը միայն, վտանգ կա, որ ամբողջ այգին կհայտնվի բետոնացման վտանգի տակ
Իրավական կողմը՝
Նախաձեռնության պահանջը՝ վերականգնել այգին որպես հանրության համար հանգստի գոտի
8. Օղակաձև այգին այլանդակող շենք: Սրա շահագործումը իսկական կաթվածի է հասցնելու Երևանիգլխավոր կանաչ գոտին
Ներկայիս վիճակը՝ կառուցվում է
Իրավական կողմը՝
Նախաձեռնության պահանջը՝
9. Մոնումենտի անտառածածկ գոտու բետոնապատում
Ներկայիս վիճակը՝ մի մասը կառուցապատված է էլիտար տներով, իսկ մյուս մասը գտնվում է կառուցապատման վտանգի տակ
Իրավական կողմը՝ տես գլխավոր հատակագիծը
Նախաձեռնության պահանջը՝ գծել Մոնումենտի նախկինում անտառածածկ լանջի մնացած հատվածը և այն դարձնել արգելագոտի` վերականգնելով խիտ անտառը, առանց որի Երևանը շնչահեղձ կլինի
10. Կոմիտաս փողոց , մեկ տարի առաջ կանգնեցված մայթի բետոնապատում, բայց տարածքը մինչ օրսայս վիճակում է
Ներկայիս վիճակը՝ կառուցվում է
Իրավական կողմը՝
Նախաձեռնության պահանջը՝ բարեկարգել տարածքը, վերականգնել մայթեզրի կանաչ հատվածը
11. Ավանի ունիվերսամի հարևանությամբ նոր կանաչ հանրային տարածքի բետոնապատում
Ներկայիս վիճակը՝ կառուցվում է
Իրավական կողմը՝
Նախաձեռնության պահանջը՝ դադարեցնել Ավանի մնացած կանաչ գոտիների հատվածական բետոնապատումը
12. Գայի պողոտայի սկզբնամաս, սրճարանի բետոնապատում
Ներկայիս վիճակը՝ կառուցվում է
Իրավական կողմը՝
Նախաձեռնության պահանջը՝ ապամոնտաժել բետոնե կառույցները
13. Ուսանողական այգու բետոնապատում, այլանդակ զվարճանքի կենտրոն Հայաստանի Ազգային գրադարանի ընթերցասրահի պատուհանի տակ
Ներկայիս վիճակը՝ կառուցված է
Իրավական կողմը՝ հակասում է գլխավոր հատակագծին և մի շարք օրենքներին, կառուցվել է հանրության կամքին հակառակ, ՀՀ բոլոր ատյանի դատարանները մերժել են 114 քաղաքացիների հայցը, 20000 քաղաքացիների ստորագրություններ մնացել են անպատասխան ՀՀ բարձրաստիճան չորս պաշտոնյաների կողմից
Նախաձեռնության պահանջը՝ ապամոնտաժել ապօրինի և Ազգային գրադարանի գործունեությունը խոչընդոտող կառույցը
14. Օղակաձև այգի, տրիումֆի նոր հարկերի ավելացում բետոնե ամուր կոնստրուկցիաներով
Ներկայիս վիճակը՝ կառուցվում է
Իրավական կողմը՝ տես Գլխավոր հատակագիծը
Նախաձեռնության պահանջը՝ դադարեցնել բետոնապատումը
15. Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 11 շենքին կից կանաչ գոտի
Ներկայիս վիճակը՝ կառուցվում է, բետոնապատվում են ծառարմատներ
Իրավական կողմը՝
Նախաձեռնության պահանջը՝ ազատել կանաչ գոտին ապօրինի կառույցներից
16. Ուսանողական այգու բետոնապատում, Աբովյան փողոցի կողմից սրճարանը բետոնապատել է այգու լրացուցիչ հատվածներ
Ներկայիս վիճակը՝ բետոնապատված է, չի օգտագործվում
Իրավական կողմը՝
Նախաձեռնության պահանջը՝ ապամոնտաժել բետոնե ծածկույթը կանաչ հատվածից
17. Էրեբունի համայնքի Նուբարաշենի և Նոր Արեշի 50-րդ փող. արանքում գտնվում է գործողկանաչապատ մանկական այգի, որտեղ կային ճոճանակներ, նստարաններ, սղարան եւ որը տարիներշարունակ եղել է համայնքի բնակիչների հանգստյան վայրը
Սակայն 2010 թվականից այգին զավթում են: Այգու մեջտեղով միջնապատ են կանգնեցրել, բաժանել երկու մասի: Կառուցել են երկու հատ «մոյկա ու վուլկանիզացիա», մի հատ խորոված քյաբաբնոց: Ընդ որում մոյկաները գրավել են հետիոտնի համար նախատեսված մայթը որտեղ կայանում են իրենց հաճախորդների մեքենանաերը: Չնայած դրան մարդիկ շարունակում էիր օգտվել այգուց:
Ներկայիս վիճակը՝ Մոտ մեկ ամիս առաջ այգու «տերերը» որոշում են որ ամբողջ այգին պիտի իրանցով անեն: Սկսում են նոր օբյեկտ կառուցել հենց այգու դիմացի հատվածում՝ երկու մոյկաների արանքում: Բողոքների հիման վրա շինարարությունը ժամանակովարապես կանգ է առել՝ չնայաղ երեք կողմից պատը կանգնեցրել են: Ջարդում հանում են նստարանները, ճոճանակները, սղարանը (Թաղապետարանը պնդում է որ սա բարեկարգման աշխատանքներ են): Հողը հարթեցրել են նաեւ այգու հետին մասում. մի օբյեկտ էլ այդտեղ են ուզում կառուցել:
Բնակիչները դիմել են.
1. Քաղաքապետարան՝ իրավաբանական եւ քաղաքաշինական վարչություն տեղեկատվության պահանջով: Մի քանի օր առաջ ինձ զանգահարեց քաղաքաշինության վարչության պետ Հայկ Ասատրյան, ասաց որ խնդրով զբաղվում են: Քաղաքապետին ծանոթացրել է խնդրի հետ, հրահանգել է վերակառուցել այգին եւ ծառատունկ կազմակերպել: Քաղաքապետարանից պատասխան է ստացվել, որ «հիշյալ շենքի ետնամասում գտվող տարածքում որեւէ քաղաքաշինական գործունեություն չի իրականացվում: » Իսկ այդ նույն շենքի կողքը լավ էլ իրականացվում է:
2. Քաղաքաշինության նախարարություն. պատասխանել են կարճ-կոնկրետ՝ որեւէ շինարարական գործողություն չի իրականցվում:
Փաստերն այլ բան են ասում
Բնակիչները պահանջում են.
1. Այգին բերել նախկին տեսքի եւ վերադարձնել համայնքի բնակիչերին
2. Քրեական պատասխանատվության ենթարկել այն բոլոր անձանց ովքեր պատասխանատու են այգու ավիրման համար:
18. Այգին գտնվում ա Աբելյան 6/1 հասցեյում գտնվող շենքի դիմաց՝ «Հայբուսակ» համալսարանի ու «IT Park» շենքերի միջնամասում:
Ներկայիս վիճակը՝ Հիմա արդեն մոտ 3 մ խորությամբ մեծ փոս են փորել:
Իրավական կողմը՝ ցույց են տվել քաղաքապետարանից թույտվությունը ստորագրված քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից
Նախաձեռնության պահանջը՝ չկառուցապատել հանրային կանաչ տարածքը
19. Նորքի անտառապուրակ. Նորքի լանջ` ոչնչացված անտառածածկույթով
Ներկայիս վիճակը՝ մասնավորը գնալով ներխուժում և զավթում է Նորքի անտառի մնացած հատվածը
Իրավական կողմը՝ Գլխավոր հատակագծի կոպիտ խախտումներ և այլ իրավախախտումներ են տեղի ունեցել
Նախաձեռնության պահանջը՝ գծել Նորքի նախկինում անտառածածկ լանջի մնացած հատվածը և այն դարձնել արգելագոտի` վերականգնելով խիտ անտառը, առանց որի Երևանը շնչահեղձ կլինի
20. Չարբախ, կառուցապատում կանաչ հանրային տարածքում
Ներկայիս վիճակը՝ կառուցվում է
Իրավական կողմը՝
Նախաձեռնության պահանջը՝ ապամոնտաժել բետոնե ծածկույթը կանաչ հատվածից
21. Աբովյան փողոց, Թումանյան և Սայաթ-Նովա փողոցների հատվածում խախտված է Աբովյանի ճեմուղին
Ներկայիս վիճակը՝ բետոնապատված է կիսակառույցներով և աղբանոցի է վերածվել
Իրավական կողմը՝
Նախաձեռնության պահանջը՝ ապամոնտաժել կառույցները և վերականգնել Աբովյան փողոցի ֆունկցիոնալ նշանակությունը որպես Երևանի գլխավոր ճեմուղի
22. Գայի 28 հասցեի բնակիչները կանգնեցրել են իրենց կանաչ բակային տարածքին սպառնացող շինարարությունը
Ներկայիս վիճակը՝ շինարարությունը դադարեցված է, սակայն առկա է վերսկսման վտանգ. բնակիչները ստիպված են եղել ինքնուրույն քշել շինարարներին, ոստիկանություն է եկել, քաշքշուկ է տեղի ունեցել, քաղաքապետարանը դեռևս չի պատասխանել
Իրավական կողմը՝
կապիտալ շինարարությունն այս տարածքում ապօրինի է և չի համապատասխանում գլխավոր հատակագծին, խախտվել է քաղաքաշինության մասին օրենքի հասարակության մասնակցության մասին հոդվածը
Նախաձեռնության պահանջը՝ արգելել շինարարությունը տվյալ բակային տարածքում
23. Սուրենյանց փողոցի այգին շինարարության վտանգի տակ է
Ներկայիս վիճակը՝ բնակիչների կամքին հակառակ վերջերս փոխվել է կարգավիճակը` այգուց դեպի բնակավայրային
Իրավական կողմը՝
Բնակիչները դիմել են դատարան, ընթանում է դատավարություն, խախտվել է քաղաքաշինության մասին օրենքի հասարակության մասնակցության մասին հոդվածը
Նախաձեռնության պահանջը՝ արգելել շինարարությունը տվյալ տարածքում և վերականգնել պուրակը
24. Աբովյան փողոցից ապամոնտաժված կրպակների տեղում Աբովյանի ճեմուղին վերականգնված չէ, այնտեղ գործում է սրճարան, իսկ ստորին հատվածում կառուցվում է զուգարան և մի քանի ծառեր դեռ չեն ազատվել և գտնվում են բետոնի ճիրաններում են
Ներկայիս վիճակը՝ բետոնապատված է կիսակառույցներով և աղբանոցի է վերածվել
Իրավական կողմը՝ տես Երևանի գլխավոր հատակագիծը
Նախաձեռնության պահանջը՝ լիարժեք վերականգնել Աբովյան փողոցի ճեմուղին համաձայն Գլխավոր հատակագծում նշված ֆունկցիոնալ նշանակության
25. Ֆիզիկայի ինստիտուտի տարածքում գտնվող անտառը 2 օրվա ընթացքում հողին է հավասարեցվել (18.09.2012)
Ներկայիս վիճակը՝
Իրավական կողմը՝
Նախաձեռնության պահանջը՝ դադարեցնել ոտնձգությունները անտառածածկ հատվածի նկատմամբ
26. Ավանի Բաբաջանյան փողոցի երկայնքով կառուցապատվում է ամբող կանաչ գոտին
Ներկայիս վիճակը՝ կիսակառույցներ
Իրավական կողմը՝
Նախաձեռնության պահանջը՝ ապամոնտաժել կառույցները և պահպանել փողոցի երկայնքով ձգվող կանաչ տարածքը
27. Իսահակյան 28 հասցեում հերթական օբյեկտն է կառուցվում և կտրվել է հսկայական ծառ
Ներկայիս վիճակը՝ շինարարություն է ընթանում
Իրավական կողմը՝ չի իրազեկվել
Նախաձեռնության պահանջը՝ դադարեցնել հերթական շինարարությունը հանրային տարածքի հաշվին
28. Անգլիական այգում նախատեսված ապօրինի շինարարություն
Ներկայիս վիճակը՝ փորված է փոսը
Իրավական կողմը՝
Նախաձեռնության պահանջը՝ դադարեցնել Անգլիական այգու տարածքում ապօրինի շինարարությունը և այգին վերադարձնել հանրությանը
29. Գլխավոր պողոտա-Մաշտոցի պուրակ. Երևանի գլխավոր ճեմուղի, պրոմենադ
Ներկայիս վիճակը՝ գտնվում է խիստ անմխիթար վիճակում, չի ծառայում իր ֆունկցիոնալ նշանակությանը
Իրավական կողմը՝ Գլխավոր հատակագիծ
Նախաձեռնության պահանջը՝ Բարեկարգել Երևանի գլխավոր պողոտան որպես հիմնական ճեմուղի Մաշտոցի պուրակի օրինակով
30. Կարմիր բլուրը վերածվել է աղբավայրի` լինելով պատմամշակութային հիմնական վայրերից մեկը
Ներկայիս վիճակը՝ գտնվում է ծայրահեղ անմխիթար վիճակում, չի բարեկարգվում
Իրավական կողմը՝
Նախաձեռնության պահանջը՝ Պատմամշակութային և հանրային տարածքը բարեկարգել և բերել խնամված տեսքի
31. Դալմայի այգիներ
Ներկայիս վիճակը՝ կառուցապատվում է ճանապարհներով և այլ շինություններով
Իրավական կողմը՝
Նախաձեռնության պահանջը՝ պահպանել Դալմայի այգիները հնարավորինս մեծ մակերեսով որպես դարերի պատմություն ունեցող պատմամշակութային հուշարձան, հատուկ կարգավիճակ շնորհել Դալմայի այգիներին և վերականգնել այն` դարձնելով Երևանի հիմնական ծառածածկ գոտիներից և թոքերից մեկը (անհրաժեշտ է պետական մոտեցում և քաղաքապետի հատուկ որոշում). Դադարեցնել Դալմայի այգիների կառուցապատումը
32. Կոմիտասի անվան զբոսայգին գտնվում է անմխիթար վիճակում
Ներկայիս վիճակը՝ անբարեկարգ է, զբոսայգու ծառերն ու կանաչը ոչնչացվում են
Իրավական կողմը՝
Նախաձեռնության պահանջը՝ վերականգնել և բարեկարգել տարածքը որպես լիարժեք հանրային զբոսայգի
33. Մերգելյան պուրակը Արաբկիրի փոքրաթիվ զբոսայգիերից մեկն է և ամբողջովին կառուցապատված է
Ներկայիս վիճակը՝ զբոսյգում խցկված են բազմաթիվ շենքեր, կրպակներ և սրճարաններ
Իրավական կողմը՝
Նախաձեռնության պահանջը՝ ազատել հանրային զբոսայգին բետոնե կառույցներից
34. Սարյան 22 կրպակը խախտում է անխափան երթևեկությանը
Ներկայիս վիճակը՝ կրպակը չի գործում
Իրավական կողմը՝ քաղաքացիների կողմից մանրամասն հիմնավորվել է այդ կրպակի ապօրինությունը
Նախաձեռնության պահանջը՝ ապամոնտաժել կրպակը
35. Օղակաձև զբոսայգու չվարձակալված հատվածները գտնվում են լքված ու անբարեկարգ վիճակում, իսկ մնացածը բետոնապատված է և զբոսանքի համար ոչ պիտանի
Ներկայիս վիճակը՝ Օղակաձև զբոսայգու ամբողջ երկայնքով չկա զբոսանքի և հանգստի համար պիտանի տարածք, քաղաքի գլխավոր կանաչ օղակը չի կատարում իր կարևոր գործառույթը
Իրավական կողմը՝ Գլխավոր հատակագիծ
Նախաձեռնության պահանջը՝ բարեկարգել հանրային միջոցներով Մաշտոցի պուրակի օրինակով և ազատել հանրային զբոսայգին բետոնե կառույցներից
36. Արզումանյան 4, Հալաբյան
Ներկայիս վիճակը՝ Թույլտվություն է տրված շենքերի միակ այգում և խաղահրապարակում շինություն կառուցելու համար
Իրավական կողմը՝
Նախաձեռնության պահանջը՝ բնակիչները շաբաթներ շարունակ պայքարում են տվյալ կառուցապատման դեմ և պահանջել են բազմիցս Երևանի քաղաքապետից դադարեցնել շինարարությունը
37. Տերյան 54; 56 և Աղայան 19 շենքերի բակ
38. Դավիթ ԲԵկ փողոցի բակ
      

