▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի էջը պաշտոնական վավերացում է ստացել Ֆեյսբուքի կողմից

 

Facebook սոցիալական ցանցում քաղաքապետ Տարոն Մարգարյանի էջում հայտնվել է Facebook-ի կողմից պաշտոնական վավերացման նշանը, ինչը վկայում է, որ էջը իսկապես քաղաքապետի պաշտոնական էջն է և կարող է լրատվամիջոցների համար դիտարկվել որպես պաշտոնական աղբյուր։

Կարծես, թե քաղաքապետի թիմը բավականին ակտիվ և լուրջ աշխատանք է տանում սոցիալական ցանցերում՝ ձգտելով հետ չմնալ ընդունված չափորոշիչներից։ Սա ըստ էության կարող է նաև յուրատեսակ մրցակցային պայմաններ ստեղծել մյուս պաշտոնյաների համար։ Հիշեցնենք, որ այս պահին պաշտոնական վավերացում ունեն նաև վարչապետ Կարեն Կարապետյանը և ԵԼՔ դաշինքի առաջատար Նիկոլ Փաշինյանը, բայց երկու դեպքում էլ խոսքը գնում է ոչ թե անձնական էջի (profile), այլ մասնագիտական կամ խմբագրական էջերի մասին (page):

Հարկ է նշել, որ Facebook սոցիալական ցանցը ժամանակ առ ժամանակ որոշակի տրամաբանական սկզբունքով տրամադրում է վավերացման նշանը, այն օգտատերերին, ովքեր հանրային մեծ հետաքրքրություն են առաջացրել, ներկայացնում են քաղաքական, բիզնես կամ մշակութային ոլորտները։

Այնուամենայնիվ, վավերացման նշան ստանալը, հատկապես վերջին տարիներին, բավականաչափ բարդ գործընթաց է, և ամբողջությամբ կարգավորվում է սոցիալական ցանցի գլխավոր գրասենյակի կողմից։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее