Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքում «Ծառուկյան դաշինք»-ի հանրահավաքին ներկա էր նաև դաշինքի ցուցակը գլխավորող, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով նշել է, որ սահմանամերձ գոտու բնակչին պետք է արտոնություն, առավելություն տրվի…
«Էսօր քաղաքական գործիչների, կարող եմ ասել, 95%-ը քաղաքականությունից դուրս գա, ոչ մեկը չի բարևի, հացին էլ կակա կասի։ Այսօր քաղաքական գործիչները խաբելով իրենց գործն առաջ են տանում»,- իր ելույթում ասել է Ծառուկյանը։


