ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ՝ վարչապետը, պատասխանելով Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում «Հանրապետական» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված չլինելու վերաբերյալ հարցին, ասել է. «Ինձ համար անակնկալ չէ, որ «Հանրապետական» կուսակցության ցուցակում չեմ: Կուսակցության ցուցակում չեմ կարող հայտնվել, որովհետև կա սահմանափակում, որին ես չեմ բավարարում: Եթե մեր ընտրողը հավատա մեզ, մեր նախընտրական ծրագրին, որը ներկայացնելու ենք հանրությանը, մեր այն տեսլականին, թե ինչ ենք ուզում անել, ինչպես ենք տեսնում մեր երկրի զարգացումը, և այդ իրավունքը «Հանրապետական»-ը ձեռք բերի, որպեսզի ինքը ձևավորի կառավարություն, կարծում եմ, որ «Հանրապետական»-ն այսօրվա կառավարության գործող թիմին շարունակելու հնարավորություն կտա»:
Իսկ ուսանողներից մեկի ռեպլիկին, թե դահլիճի այն կողմը, որտեղ ինքն է նստած, կարծես, անտեսված է հարց տալու առումով, վարչապետը կատակել է ու ասել՝ Քաղաքական աստառ եք տալիս Ձեր հարցին արդեն...
Վարչապետ-ուսանողներ հարց ու պատասխանի մի քանի դրվագներ՝ տեսանյութում:


