▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքացիներն ամոթանք են տալիս Աննա Հակոբյանին, որ «ամոթ» է գրել Հասմիկ Պապյանին

Քաղաքացիներն ամոթանք են տալիս Աննա Հակոբյանին, որ «ամոթ» է գրել Հասմիկ Պապյանին

Մանրամասները՝ տեսանյութում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով օպերային երգչուհի Հասմիկ Պապյանի գրառմանը, նշել էր․ «Ամո՛թ Հասմիկ Պապյանին, հազա՛ր ամոթ։
Ամբողջ կյանքդ բարձր արվեստի մեջ լինես ու երկրումդ ռազմական հեղարշրջան կողմնակից լինե՞ս։ Ընդդեմ ավտոբուս վառողների բառ չարտասանե՞ս։
Գուցե լավ չի՞ ընկալել փաստերը։ Պատահում է։
Աստվածաշունչն իզուր չի զգուշացնում. «Պիտի նայէք, պիտի նայէք ու պիտի չտեսնէք։ Պիտի լսէք, պիտի լսէք ու պիտի չիմանաք»»։

Ավելի վաղ ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանի ֆեյսբուքյան հետևյալ  գրառումն էր կատարել․ «Մինչև 2017 թիվը սրբազան Միքայել Աջապահյանի հետ ծանոթ չէի։ Այդ տարիներին դեռ Վիեննայում էի ապրում։
Երազ տեսա, որ երգում եմ Գյումրու Յոթ Վերք եկեղեցում։ Տեղյակ էի, որ մինչ այդ, Յոթ Վերքում որևէ մենահամերգ տեղի չէր ունեցել։ Զանգահարեցի սրբազանին, ներկայացա, պատմեցի երազիս մասին։ Հարցրեցի, կարելի՞ է…, թույլ չտալով հարցս ավարտել, պատասխանեց՝ «քեզ ամեն ինչ կարելի է»… կազմակերպեց համերգը, դաշնամուր և 400 աթոռներ բերվեցին եկեղեցի։ Միայն մեկ բան խնդրեց. հանկարծ ստեղծագործությունները ծափահարություններով չընդմիջվեն, սա եկեղեցի է…լեփլեցուն Յոթ Վերքում երգեցի բացառապես Կոմիտաս։ Ուխտս ի կատար ածվեց։
Անասելի, աներևակայելի ցավ եմ ապրում…
ետ բերեք իմ երազի օրերը…»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее