▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքացիները սրանց համար տուգանքի «մատերիալ» են և՛ վերջ . . . Մեսրոպ Մանուկյան

Մեսրոպ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Նախկիներին տեղը տեղին լավ ծառայած հիմա յուղը վրեն «ՔՊ-ական» խաղացող քաղաքապետարանի հասրակական կարգի պահպանության պետի ժ/պ-ը և իր ենթակաները ի ցույց դրեցին իրենց ո՛չ կոմպետենտությունը և լկտի պահվածքը ։ Քաղաքացիները սրանց համար տուգանքի «մատերիալ» են և՛ վերջ . . .

Արթուր Չախոյանին տուգանեցին վճարված տոմսի համար: Այ բալամներ, բա որ Ձեզ ասում էի վարչարարություն անել չգիտեք` Ձեզ մեջտեղից «ճղում» էիք

Տեսանյութում պարզ երևում է, որ ասում ենք ` չեք ստուգել,  բայց մեկա պետք է տուգանեին․․․

Տիգրան Ավինյան, Դու՞ք եք հրահանգել նման կերպ աշխատել։

Երևանի քաղաքապետարան, «վատ» չեք աշխատում»։

Հավելենք, որ նույն թեմայի մասին Արթուր Չախոյանը գրել է․ 

Այսօր տրանսպորտում ինձ 10.000 դրամով տուգանել են «անճար երթևեկելու համար», այն դեպքում, երբ ես վճարել էի ուղեփոխադրման համար իմ բանկային քարտով։

Ինձ անօրինական տուգանել են, և ես դատարանում բողոքարկելու եմ հիմնավոր ու անհերքելի փաստերով, քանի որ տեսաձայնագրել եմ թե ինչպես եմ վճարել, և որից հետո, ինչպես են ինձ անօրինական տուգանել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее