▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքացին փորձել է իրեն նետել Սերժ Սարգսյանի ավտոշարասյան տակ

Araratnews.am-ը գրում է. Այսօր արտառոց դեպք է տեղի ունեցել  Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում: Կայքի ունեցած հավաստի տեղեկություններով` մի կին փորձել է իրեն նետել  Սերժ Սարգսյանի ավտոշարասյան տակ: Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան, երբ Սերժ Սարգսյանը անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ նախագահական առանձնատնից գնալիս է եղել Բաղրամյան 26: Սակայն տեղում հերթապահություն իրականացնող ոստիկանության ծառայողները կանխել են դեպքը:

Ի դեպ, պայմանավորված տեղի ունեցածով, ուժեղացված հսկողություն է սահմանված Դեմիրճյան-Բաղրամյան փողոցների հատվածներում: Մասնավորապես, ոստիկանության ծառայողները հսկում են նաեւ ԱԺ-ի` Բաղրամյանի մուտքը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее