▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Քասախ գետում խեղդված փոքրիկն արցախցի Նոյն է»․ Արամ Գևորգյան

Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Որքան էլ սովոր լինենք մահվան երիտասարդացմանը, մեկ է՝ երեխաների մահը էս աշխարհի ամենամեծ անարդարությունն է մնում։
Երեկ Քասախ գետում արցախցի այս փոքրիկն է խեղդվել... 4 տարեկան Նոյը։

Օրեր առաջ էլ մեկ ուրիշ արցախցի աղջնակ էր մահացել...
Երեխաների մահը, որտեղ էլ, որ դա լինի, ահավոր ծանր ու անտանելի ա։ Մեր էրեխեքինը՝ առավել ևս։ Նման դեպքերում կարկամում ես ու ասելու բան չկա։ Համբերություն ընտանիքին...
Լույսերի մեջ մնաս, հրեշտակ ջան»։

Հիշեցնենք՝ ապրիլի 27-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Օշական բնակավայրի «Հին ջրաղաց» ռեստորանային համալիրի հարևանությամբ հոսող Քասախ գետը երեխա է ընկել։ Բավականին երկար որոնողական աշխատանքներ են կատարվել։ Ժամը 20:15-ի սահմաններում փրկարարները հայտնաբերել են երեխայի մարմինը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее